Ձմեռային ուսումնական ճամբար _25-29.01.2020/երրորդ շաբաթ

Երկուշաբթի: Հունվարի 25
Երկուշաբթի լրացրեցինք այն աշխատանքները, որը որ չէինք կատարել կամ չէինք ավարտել՝ այս երկու շաբաթվա ընթացքում և լուծեցինք մի քանի խնդիրներ:

Երեքշաբթի: Հունվարի 26
Երեքշաբթի մենք աշխատում էին նախագծերով, լուծում էին խնդիրներ: Իսկ օրվա վերջում դասարանով պատրաստեցինք պիցցա և համտեսեցինք:

Չորեքշաբթի: Հունվարի 27
Չորեքշաբթի մենք շարունակում էինք լուծել օլիմպիադայի խնդիրները: Ժամը 12-ին էլ միջին դպրոցի թատրոնի սրահում տեղի ունեցավ ընկեր Արևիկի ջոկատի ներկայացումը, որին և ներկա գտնվեցինք:

Ուրբաթ: Հունվարի 29
Ուրբաթ առաջի ժամը մեզ մոտ տեխնոլոգիա էր և մենք՝ դասարանով, գնացինք արևելյան դպրոց, քանի որ պետք է ընկեր Թամարայի հետ պատրաստեինք դդմից դեկորատիվ լուսամփոփներ: Դասը վերջացավ, բոլորը գնացին ետ՝միջին դպրոց, իսկ մենք՝ ես, Արփին, Էմիլին և Սոնան մնացինք, որպեսզի շարունակենք օգնել ընկեր Թամարային: Ասեմ, որ մեր պատրաստած լուսամփոփների դդմածեսին ցուցադրվել էին միջին դպրոցի և արևելյան դպրոցի սեղաններին: Չորրորդ ժամին մենք վերադարցանք դպրոց և կարելի է ասել, այդքանով վերջացավ մեր ճամբարային վերջի օրը: