Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»: Վերլուծություն

Այս անգամ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» պատմվածքը: Այս պատմվածքը շատ հավանեցի, ու բացի պատմվածքից՝ նաև հեղինակի գրելաոճը:
Պատմվածքով՝ իմ տեսանկյունից, հեղինակը խոսում էր մարդկանց հանդեպ վերաբերմունքի, մարդուն գնահատելու մասին:

Գլխավոր հերոսը պատմվածքի՝ վախճանված Վարոսն էր: Պատմվածքում, նրա մահից հետո, ներկայացված էր նրա մտերիմների, ընկերների խոսակցությունը…: Տարեց մարդկանց մտքերը՝ թե ով է նրանից հետո մահանալու….



<<Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։

Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»: Վերլուծություն”

Աղմուկը Գիշերային ժամերին

վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն գիշերային ժամերին, այսինքն 23:00-ից մինչև առավոտյան 07:00 լռությունը խախատելը, օրինակ՝ բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը, ազդանշաններ տալը, բարձր միացված հեռուստացույցից, ռադիոընդունիչից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքների բնակարաններում, հասարակական վայրերում կամ մուտքերի մոտ առաջացնում են նախազգուշացում:

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամերին ձեռնպահ  մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից - Այսօր` թարմ ...

Նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանաված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն, 100 հազար դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է:

Աղբյուր

Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»: Վերլուծություն

«Շատ չհամարես»: Վանո Սիրադեղյանը այս պատմվածքում՝ իմ տեսանկյունից, մոր և որդու օրինակով, խոսում էր այն մասին, որ կարող է գալ մի պահ, որ դու կդադարես սպասել մարդկանց վերադարձին:

Պատմվածքում մայրը իր երկու որդիների հետ սպասում էիր իր թոռներին, աղջիկներին…
Սեղան էին գցում, պատրաստություն էին տեսնում, բայց այդ ժամանակահատվածում, մայրը ամենաշատը սպասում էր իր միջնեկ որդուն:

Սպասում:
Պատմվածքի սկզբում, ամեն գործողությունից հետո, շեշտվում էր, որ մայրը իր որդիների հետ սպասում է միջնեկի վերադարձին, իսկ հետո, արդեն դադարում՝
<<Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացան մշակելը, եղբորը սպասեցին։>>

Ինչքան էլ որ դու մարդուն սպասես, հույս ունենաս, որ կգա՝ մեկ է, գալու է մի օր, որ դու կհոգնես նրան սպասելուց:
Դու կսկսես մտածել ուրիշ բաների մասին, դու զբաղված կլինես տարբեր աշխատանքներով և ինքստինքյան ժամանակի ընթացքում կդադարես սպասել….

21.10.2021թ: Պարապմունք 10: Նման եռանկյուններ, եռանկյունների նմանության հայտանիշ

Նման եռանկյուններ, եռանկյունների նմանության հայտանիշ
Էջ 43, համարներ ՝ 153-159 , 162-169 ,

Շարունակել կարդալ “21.10.2021թ: Պարապմունք 10: Նման եռանկյուններ, եռանկյունների նմանության հայտանիշ”

Հոկտեմբերի 18-23:

Թեմա 5․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․

– Խորհրդային վարչակարգի հաստատումը
-Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․

  • Ներկայացրե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և գնահատե՛ք հետևանքները:/գրավոր բլոգային աշխատանք/