Սինյիտիրո Նակամուրայի «Դղյակ տանող ճանապարհը»

-Մայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակը` վարից նայելով մորը:
-Մենք հայրիկի հետ ենք գնում,- պատասխանեց մայրը:
-Հայրիկ, մենք ու՞ր ենք գնում,- հարցրեց աղջնակն այս անգամ հորը, ջանալով տեսնել նրա դեմքը:
-Մի լավ տեղ: Դու դա չես հասկանա,- նետեց հայրը և սեղմելով շրթունքները` քաշեց երեխայի ձեռքը:
-Բայց ու՞ր, ու՞ր,-չէր խաղաղվում աղջնակը:
-Մի շատ լավ տեղ,-հանգստացնող ձայնով պատասխանեց մայրը համառ փոքրիկին, հպանցիկ հայացք նետելով լռելյայն քայլող ամուսնու կողմը: Այնժամ աղջնակը երկու կողմերից իր թաթիկները բռնած ծնողներին թույլ տվեց, որ շարունակեն իրեն տանել մարդաշատ փողոցով: Նրան այսքան ուշ ժամի տնից դեռ երբեք չէին հանել: Շուրջն ամեն ինչ նոր էր նրա համար, և նա քայլում էր հոր ու մոր հետ` դիտելով խանութների լուսավոր ցուցափեղկերը: Եթե որևէ անցորդ փակում էր նրանց լույսերը, աղջնակը, լարված, այնպես էր շրջում գլուխը, որպեսզի ոչ մի պահ աչքից բաց չթողնի գրավիչ տեսարանը: Ահա, նա կրկին ձայն տվեց.
-Մայրիկ, ուտել եմ ուզում:
Հայրը բարկացկոտ նայեց դստերը:

Շարունակել կարդալ “Սինյիտիրո Նակամուրայի «Դղյակ տանող ճանապարհը»”

Բջիջ

Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ. Հուկը նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Նա դրանք անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլիացի բուսաբան Թ. Բրոունը (1831 թ-ին) խոլորձի բջիջներում նկատեց  գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: Գերմանացի գիտնականներ Մ. Շլայդենը և Թ. Շվանը (1838–39 թթ-ին) հաստատեցին, որ բջիջները բուսական և կենդանական օրգանիզմների հիմնական տարրերն են:
Բջջի բացահայտման պատմությունիցԲջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոմետրից (բակտերիաներ) մինչև 10–50 միկրոմետր և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները:

Շարունակել կարդալ “Բջիջ”

Նոյեմբերի 22-27: Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

  • Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։/գրավոր/

Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ, երբ 1943թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Շարունակել կարդալ “Նոյեմբերի 22-27: Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/”