ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ (A LITTLE PRINCESS)

Գլուխ I

ԴՊՐՈՑ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ:

Ձմեռային մի ցուրտ օր, փոքրիկ աղջիկը իր հայրիկի հետ ժամանեց Լոնդոն: Սառա Քռուն յոթ տարեկան էր և ուներ երկար սև մազեր ու կանաչ աչքեր: Նա նստել էր կառք՝ իր հայրիկի կողքին և նայում էր պատուհանից դուրս՝ բարձր տներին և մուգ երկնքին:

— Ի՞նչի մասին ես մտածում Սառա,- հարցրեց Միստր Քռուն: Դու շատ լուռ ես՝ գրկելով ասաց նա:

 — Ես մտածում եմ Հնդկաստանում գտնվող մեր տան, տաք արևի և կապույտ երկնքի մասին: Կարծում եմ, որ Անգլիան ինձ այդքան էլ դուր չի գալիս, հայրի՛կ, — ասաց Սառան:

— Այո, սա շատ է տարբերվում Հնդկաստանից, բայց դու պետք է գնաս դպրոց Լոնդոնում, իսկ ես պետք է վերադառնամ Հնդկաստան և աշխատեմ,- պատասխանեց նրա հայրը:

-Այո հայրիկ, գիտեմ: Բայց ես ուզում եմ լինել քեզ հետ: Խնդրում եմ, ինձ հետ արի դպրոց, ես կարող եմ օգնել քեզ քո դասերի հարցում, — ասաց Սառան:

Միստր Քռուն ժպտաց, սակայն նա ուրախ չէր: Նա շատ էր սիրում իր փոքրիկ Սառային և չէր ցանկանում մնալ առանց նրա:

Սառայի մայրը մահացել էր, և Սառան նրա միակ դուսրն էր: Հայրը և աղջիկը շատ լավ ընկերներ էին:

Շուտով նրանք ժամանեցին Միսս Մինչինի <<Աղջիկների համար դպրոց>>-ը և գնացին նրա մեծ տուն:

Միսս Մինչինը սև զգեստով, բարձրահասակ կին էր: Նա նայեց Սառային և ժպտաց:

-Ինչ գեղեցիկ երեխա է,- նա ասաց Միստր Քռունին:

Սառան լուռ կանգնած էր և նայում էր Միսիս Մինչինին՝  <<ինչո”ւ է նա այդ ամենն ասում, ես գեղեցիկ չեմ, ուստի ինչո՞ւ է նա այդպես ասում>>, — մտածեց նա:

Սառան գեղեցիկ չէր, բայց նրա հայրը հարուստ էր:  Միսս Մինչինը սիրում էր աղջիկներին՝ իրենց հարուստ հայրիկների պատճառով, քանի որ դա լավ էր դպրոցի համար (նաև լավ էր Միսս Մինչինի համար):

-Սառան լավ աղջիկ է: Նրա մայրը Ֆրանսիացի էր, այդ պատճառով նա շատ լավ Ֆրանսերեն է խոսում: Նա գրքեր է սիրում և անընդհատ կարդում է, բայց դրա հետ մեկտեղ, նաև ցանկանում է խաղալ ուրիշ աղջիկների հետ և ձեռք բերել նոր ընկերներ:

-Իհարկե, Սառան այստեղ շատ ուրախ կլինի -ասաց Միսս Մինչինը Միստր Քռունին և կրկին ժպտաց:

Միստր Քռուն Լոնդոնում մնաց մեկ շաբաթ: Նա  Սառայի հետ գնացել էր խանութներ, և գնել էր բազում գեղեցիկ, թանկարժեք զգեստներ իր դստեր համար: Գնել էր գրքեր և ծաղիկներ՝ աղջկա սենյակի համար ու նաև մեծ տիկնիկ, իր գեղեցիկ զգեստներով:

Միսս Մինչինը ժպտում էր, բայց իր քրոջը՝ Ամելիային ասում.

-Այդ ամբողջ գումարը յոթ տարեկան երեխայի զգեստների համա՞ր: Նա փոքրիկ արքայադստեր տեսք ունի, ոչ թե դպրոցական աղջկա:

Երբ Միստր Քռուն մեկնեց Լոնդոնից, նա շատ տխուր էր՝ Սառան նույնպես, բայց նա չէր լացում:

Նա նստել էր իր սենյակում և մտածում էր իր հայրիկի մասին, ով նավով վերադառնում էր Հնդկաստան:

— Հայրիկը ուզում է, որ ուրախ լինեմ: Ես նրան շատ եմ սիրում և ես ուզում եմ լինել լավ դուստր, այդ իսկ պատճառով՝ ուրախ կլինեմ,- ասում էր Սառան իր նոր տիկնիկին:

Տիկնիկը շատ մեծ էր և շատ գեղեցիկ, բայց իհարկե չէր կարող պատասխանել:

Սառան շուտով ձեռք բերեց նոր ընկերներ դպրոցում: Որոշ փոքրիկ հարուստ աղջիկներ լավ երեխաներ չէին, նրանք մտածում էին, որ իրենք կարևոր, քանի որ ունեին գումար և շատ թանկարժեք իրեր: Բայց Սառան տարբերվում էր: Նա սիրում էր գեղեցիկ զգեստներ և տիկնիկներ, բայց նա ավելի շատ հետաքրքրված էր հասարակությամբ, գրքերով և պատմություններ պատմելով:

Նա շատ լավ էր պատմություններ պատմում, նա խելացի երեխա էր, իսկ մյուս աղջիկները սիրում էին լսել նրան:

Բոլոր պատմությունները թագավորների, թագուհիների, արքայադստրերի և ծովի մոտ գտնվող հիասքանչ երկրների մասին էին:

-Ի՞նչ ես կարծում այդ ամենի մասին,-հարցրեց նրա մոտ ընկերուհի Էրմենգարդեն:

-Ես այս բոլոր նկարները ունեմ իմ գլխում, դրա համար էլ հեշտ է պատմել պատմություններ դրանց մասին:

Աղքատ Էրմենգարդենը խելացի չէր: Նա երբեք չէր հիշում իր դպրոցի դասերը, այդ իսկ պատճառով էլ Միսս Մինչինը միշտ բարկացանում էր նրա վրա:

Սառան միշտ օգնում էր Էրմենգարդենին իր դասերի հարցում:

-Լսի՛ր Էրմիե,- ասաց նա: Դու հիշո՞ւմ ես Ֆրանսիացի թագավոր Լուի 16-րդին: Լավ, սա պատմություն է նրա մասին: Մի օր 1792 թվականին…

Եվ այսպես, Էրմենգարդեն սովորում էր իր դասերը Սառայի պատմությունների միջոցով և նա շատ էր սիրում իր ընկերուհուն: Բայց, ամեն մեկը չէ, որ կարող է լինել Սառայի ընկերը:

Լավինիան ավելի մեծ աղջիկ էր: Մինչ Սառայի գալը, Լավինիան ամենահարուստ և ամենակարևոր աղջիկն էր դպրոցում: Բայց Սառայի հայրը ավելի հարուստ էր, քան Լավինիայինը: Այսպիսով, հիմա Սառան ավելի կարևոր էր, քան Լավանիան, և դա նրան դուր չէր գալիս:

-Օ, Սառան շատ խելացի է, Սառան Ֆրանսերենից շատ լավ է: Նրա զգեստները շատ գեղեցիկ են, և նա կարողանում է շատ լավ երգել: Նա նաև շատ հարուստ է: Իհարկե, Միսս Մինչինը նրան ավելի շատ է սիրում,- միշտ ասում էր Լավինիան:

Սառան չէր պատասխանում, երբ Լավանիան ասում էր այս բաները: Երբեմն հեշտ չէր, բայց Սառան բարի, ընկերասեր աղջիկ էր, և նա չէր սիրում զայրանալ ոչմեկի վրա:

Թողնել մեկնաբանություն