21.12.21։ Classwork

Fill in the blanks with the following words. Use the correct form of the verbs:
make progress, participate, talented, dream, make sure, win

…to follow the official Junior Eurovision Twitter, Instagram, TikTok and Facebook channels. 
Maléna, a 14-year-old musician from Yerevan … in Junior Eurovision 2021 and … for Armenia. She is a … cellist. She … about representing Armenia for many years.  Maléna … in selection competition back in 2018.

Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը

Հայաստանի դեմոգրաֆիական ճգնաժամը | Ampop.am

Դասի հղումը։

  1. Նկարագրել ամբողջ աշխարհում հայերի թիվը և ինչպե՞ս է այն տեղաբաշխված։
  2. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն պետությունները, որոնք իրենց բնակչության թվաքանակով համեմատելի են ՀՀ-ի հետ։

Հայերը պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասայի հարավային ճյուղի արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին և որպես էթիկ խումբ ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հազարամյակներ ի վեր նրանք եղել են տարածաշրջանի հիմնական բնակիչները:
Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ աշխարհի 7տասնյակից ավելի երկրներում, ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-ում:

Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10մլն մարդ, որից ավելի քան 7-մլն-ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, ավելապես Ռուսաստանում (2 մլն-ից ավելի), ԱՄՆ-ում (1.2 մլն), Ֆրանսիայում (0.5 մլն), Վրաստանում (0.4 մլն): Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է մոտ 3.0մլն մարդ:

Շարունակել կարդալ “Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը”

Թթուների տարածվածությունը բնության մեջ

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով՝ իրենց բաղադրիչ տարրի՝ ջրածնի շնորհիվ: 

Թթուները մեծ տարածվածություն ունեն բնության մեջ: Օրինակ՝  կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու: 

Շարունակել կարդալ “Թթուների տարածվածությունը բնության մեջ”

Թթուների բնութագրիչ հատկությունները

Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:

Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում: 

fenolftaleina-385x440.jpg
Շարունակել կարդալ “Թթուների բնութագրիչ հատկությունները”