Հովանոցը

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Շարունակել կարդալ “Հովանոցը”

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Շարունակել կարդալ “Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»”

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Շարունակել կարդալ “Ակսել Բակունց «Գավառական նամականի»”

Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Շարունակել կարդալ “Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»”

Հավաքից հավաք. ձեռքբերումների ստուգատես

Վերլուծություններ՝
Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը»
Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»
Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»: 
Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»:
«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայ
«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայ:
Վրեժ Իսրայելյանի «Բարենբար» 
Վիլյամ Սարոյանի «Լինել ծնված…»
Ակսել Բակունց «Սպիտակ ձին»
Վիլյամ Սարոյան«Քո կյանքի ժամերը»
Ակսել Բակունց «Գավառական նամականի»
Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»
Հովանոցը
Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Արտասահմանյան գրականություն`
Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտը»
Մարիո Բենեդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»
Սինյիտիրո Նակամուրայի «Դղյակ տանող ճանապարհը»
Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»
Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»
Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Թարգմանություններ՝
Устал от пустых разговоров и натянутых улыбок: Հոգնել եմ անիմաստ խոսակցություններից և նկարած ժպիտներից
Вечный спор: Անվերջ վիճաբանությունը
ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ (A LITTLE PRINCESS)
Բազմավեպ: «Базмавеп»
Светильник: Լուսամփոփը
Одиночество: Մենակությունը
Надежда: Հույսը
Музыка важнее: Երաժշտությունը ավելի կարևոր է
Скучно жить: Անհետաքրքիր է ապրելը
Ո՞վ է ապրում մեզ հետ
Մտածողությունը
¿Vales lo que tienes?: Արդյո՞ք արժանի եք այն ամենին,ինչը որ ունեք  
Կոպտությունը
“Небольшая” ошибка: “Փոքր” սխալը
5 հետաքրքիր, բայց տարօրինակ փաստեր մարդկանց մարմնի մասին, որոնց առաջին հայացքից հնարավոր չէ հավատալ
Добро без ума: Բարությունն առանց խելքի
Не в деньгах счастье:Ուրախությունը գումարի մեջ չէ
Стекло: Ապակին

Ռադիոնյութեր՝
Կոմիտաս 《Կաքավիկ》
Կոմիտաս: Ես սիրեցի անփուշ վարդ
Մուշեղ Գալշոյան 《Դավոն》: 2րդ հատված
Հակոբ Օշական «Ավետումը»: Հատվածներ
Կարդում ենք արևմտահայերեն
Արմեն Շեկոյան
Հովհաննես Գրիգորյան
Տարեմուտ
Սիրահարվածը: Վահան Տերյան
Ես չգիտեմ ուր են տանում….
Ապրելուց քաղցր Է մեռնել…

Հետազոտական աշխատանքներ՝
Նահապետ Քուչակ
Վանո Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը
Կոմիտաս
Կոմիտասի հիվանդությունը: Վարկած 1
Կոմիտասի հիվանդությունը: Վարկած 2
Կոմիտասը աշակերտների հետ
Նահապետ Քուչակ
Գրիգոր Նարեկացի
Ներսես Շնորհալի
Փաստեր Ներսես Շնորհալու մասին
Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
Մաշտոցի և նրա աշակերտների գործունեություն
Հայ դպրության հիմնադրումը
Աստվածաշնչի թարգմանությունը: Հայ գրերի ուսուցման շրջագայությունները
Մաշտոցի առաքելությունը ու հիշատակը
Փաստեր Մաշտոցի ու Մաշտոցի գյուտի մասին…
Գրական-գեղարվեստական աշխատություններ: Մխիթարյան Միաբանություն
Դոնալդ Բիսեթ
Մխիթար Սեբաստացի
Մխիթարյանների դերը հայ մշակույթում
Մխիթար Սեբաստացի «Բառագիրք հայկազյան լեզվի»
Թումանյանի ընտանիքը

Արևմտահայ գրականություն, բառարանային աշխատանքներ՝
«Մայմուն»
«Հասուն արտ»
Կարդում ենք արևմտահայերեն
Մխիթար Սեբաստացի «Բառագիրք հայկազյան լեզվի»
Բառարան
Բացատրական բառարան
Անձնանունների բառարան
Գյումրվա բառբառով հումորներ
Գյումրվա բարբառ

Ստեղծագործական աշխատանքներ՝
Ազատություն
«Ես և համակարգիչը»
Ես հաջողակ եմ, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ

Փաթեթներ՝
Իմ Կոմիտասը
Գրիգոր Նարեկացի: Փաթեթ
Ներսես Շնորհալի: Փաթեթ
Մեսրոպ Մաշտոց: Փաթեթ
Վանո Սիրադեղյան (փաթեթ)
Թարգմանչական օրեր
Թարգմանական փաթեթ
Կարդում ենք արևմտահայերեն (փաթեթ)
Ամանորյա ռադիոփաթեթ
Ընթերցողական փաթեթ
Ամանորյա ընթերցողական փաթեթ
Թարգմանական նածագիծ: Հունվար
Իմ Տերյանը
Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
Թարգմանական փաթեթ
Թարգմանական փաթեթ

Առասպելներ, վիպերգեր, քաղվածքներ՝
Գրիգոր Նարեկացի: ԱՌԱՍՊԵԼ ԳԻՀՈՒ ՄԱՍԻՆ
Քաղվածքներ Նարեկացու մասին
Ալբեր Քամյուի  «Առասպել Սիզիփոսի մասին»
Առասպելներ, վիպերգեր…
Առասպելներ: Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ և Տորք Անգեղ
Հայկ և Բել

Վիլյամ Սարոյան«Քո կյանքի ժամերը»

Ամեն անգամ կարդալով այս պատմվածքը, կրկին համոզվում եմ, որ ինչ էլ պատահի, ինչ էլ լինի՝ միևնույն է, ամեն ինչի մեջ պետք է լավը տեսնել: Բարի լինել….
Ամբողջ պատմվածքը ինձ շատ դուր եկավ և ես համաձայն եմ Սարոյանի հետ, բայց ամբողջ պատմվածքից կառանձնացնեմ այս հատվածը՝

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:

Մարդիկ սովորաբար առաջին կարծիք են կազմում արտաքին տեսքից, որը կարող է խաբուսիկ լինել: Կան մարդիկ, ովքեր սիրում են ենթարկել մարդկանց: Իմ տեսանկյունից, թե՛ արտաքին տեսքից կարծիք կազմելը, թե՛ ենթարկելը մարդկանց, սխալ է: Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին ենթարկելու և ոչ ոք ոչ մեկին պարտական չէ: Առանց մարդուն ճանաչելու, կարծիք կազմելն էլ է սխալ: Պետք է մարդուն ճանաչել, որից հետո նոր կարծիք կազմել: Կարող ես արտաքինից մտածել, որ նա շատ վատ մարդ է կամ հակառակը՝ լավը, իսկ նրա հետ շփվելով պարզվի՝ հակառակը:

Վիլյամ Սարոյան«Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Խոսի՛ր գլխավոր հերոսուհու՝ Շարմաղ բիբիի մասին,  ասելիքդ հիմնավորի՛ր պատմվածքից վերցված տողերով:

Գրավոր ներկայացրո՛ւ հետևյալ հատվածների ասելիքը.

  •  «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։
Շարունակել կարդալ “Ակսել Բակունց «Սպիտակ ձին»”

Стекло: Ապակին

-Ռեբե, ես չեմ հասկանում: Գնում ես աղքատի մոտ, նա օգնում է քեզ ինչքան որ կարողանում է: Գնում ես հարուստի մոտ, նա քեզ չի էլ նկատում: Միթե՞ այս ամենը միայն գումարից է:

-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:

— Կին երեխայի հետ, սայլակ՝ գնացող շուկա…

-Լավ, իսկ հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես այստեղ տեսնում:

-Ինչ կարող եմ այստեղ տեսնել՝ միայն ինքս ինձ:

— Եվ այսպես: Պատուհանն էլ է ապակուց, հայելինել: Հարկավոր է  ավելացնել մի քիչ արծաթ և արդեն տեսնում ես միայն քեզ: 

Աղբյուր՝ pritchi.ru