Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: 

Նահապետ Քուչակ - YouTube


Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն: Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,եկավ իմ սիրտըս բնակեցավ,Ապա իմ սրտես ի դուրս՝երկըրե երկիր թափեցավ…


Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):

Զետ մանկակորուստ կաքավի լեռնեն ի շուրջ կուգամ ես.Լըսեր եմ՝ ակնատ ունիս,բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.Ես աչք ու դու լույս, հոգի՜,առանց լույս՝ աչքըն խավարի,Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,առանց ջուր՝ ձուկըն մեռանի.Երբ ձուկն ի ջըրեն հանենի այլ ջուր ձըգեն, նա ապրի,Երբ զիս ի քենե զատեն,քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.
Սերն որ դրամով լինի,զինք էրել պիտի կըրակով.Սերըն խընծորով պիտիու դրա՛մ-դրա՛մ շեքերով:

Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն