Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»: Հարցեր

  1. Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»
  2. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել: 
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:

Հեղինակը կուժի և ջրավաճառի օրինակով, ըստ ինձ, խոսում էր այն մասին, որ յուրաքանչյուր թերություն կարող ենք վերածել առավելության: Որ ամեն ինչ չէ, որ պետք է փոխարինենք մեկ այլ բանով:
Պատմվածքում կուժը ջարդված էր, իսկ ջրավաճառն էլ չէր կարող նորը գնել: Բայց ջրավածառը դեն չնետեց կուժը չէ՞, նա շարունակեց դրանով ջուր տանել գյուղ, թեպետ գյուղ հասնելուց կուժի մեջ մնում էր ջրի կեսը: Այն ջուրը, որը որ կաթում էր կուժից ամբողջ ճանապարհին, նա որոշեց օգտագործել օգտակար ձևով՝ ծաղկի սերմեր տնկեց ճանապարհի եզրերին, որոնք էլ աճեցին ժամանակի ընթացքում:

Թողնել մեկնաբանություն