«Ես և համակարգիչը»

Համակարգիչները, հեռախոսները, նոթբուքները, պլանշետները… դրանք բոլորը հիմա դարձել են մեր օրվա մի մասը: Օրինակ դուք կարո՞ղ եք մեկ օր անցկացնել առանց համակարգչի կամ հեռախոսի:
Ես չեմ կարող, ոչ թե չեմ կարող կտրվել կամ մեկ ուրիշ բան, այլ ուղղակի թե դասերը, թե պարապելու նյութերը և թե այն ամենը, ինչը որ հարկավոր է սովորելու կամ ուղակի ազատ ժամանակը վայելելու համար, գտնվում է համակարգչում՝ համացանցում: Համակարգչի շնորհիվ մարդիկ օնլայն հարթակում աշխատում են, վլոգներ են վարում, հաղորդումներ մոնտաժում, սովորում, ստեղծում են զանազան խաղեր, մուլտֆիլներ, ֆիլմեր…Պատկերացրեք ինչ կլիներ, եթե համակարգիչներ կամ մեկ այլ էլեկտրոնիկա չլիներ՝ ափսուրդ:
Ինչպես հասկացանք, եթե չլինեին համակարգիչները, չէին լինի ոչ մի հաղորդումներ, ֆիլմեր… Այսինքն չէր լինի այն ամենը, ինչը հիմա զբաղեցնում է մեր օրվա մեծ մասը:

Թողնել մեկնաբանություն