Կարդա Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»
- Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
- իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
- իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
- այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
- իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
Պատմվածքում <<ոսկե ձկնիկերը>> կրում էին փոխաբերական իմաստ: Դրանք մեր զգացողություններն էին, մեր ապրումները, մեր զգացմունքները… Յուրաքանչյուր ոք ունի երջանիկ լինելու հնարավորություն, լինի թե աղքատ, թե հարուստ: Պատմվածքում ասվում է, որ եթե <<ոսկե ձկնիկներից>> մեկը մահանում է, ապա սրվակի պարունակության օգնությամբ նորից ներծծվում է և նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Մեկ սրվակը արժե քսան դոլլար: Հետաքրքիր է, այդ երկրում բացի հարուստներից կան նաև աղքատներ: Հարուստները բնականաբար առանց երկմտելու կգնեն նոր սրվակներ, իսկ աղքատները ի՞նչ պիտի անեն: Ճիշտ է, հատուկ աղքատների համար գործում է ապառիկ և նրանք էլ կարող են ձեռք բերել դրանք: Ընդհանուր իմ տեսանկյունից, իշխանությունները մի կողմից լուծել էին աղքատության խնդիրները, մյուս կողմից էլ ինձ թվում է, որ այս ամենի մեջ նաև խաբեություն կա:
Շարունակել կարդալ “Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտը»”