Դեպի Արագած

Գնացինք բարձրանալու Արագած լեռան գագաթը: Ինչ խոսք, երբ հասանք լեռան գագաթ՝ շատ գեղեցիկ տեսարան էր, բայց դրանից առաջջջ…..
Ուրեմն, ռազմամարզական ճամբարի շրջանակներում գնացին Արագած լեռան գագաթը հաղթահարելու: Առավոտյան ժամը 8-ին բոլորս հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց և մեր ուսուցիչների հետ ընկանք ճանապարհ:
Հասանք, հավաքվեցինք և արդեն քայլքով սկսեցինք բարձրանալ Արագածի գագաթ: Սկզբում այդքան չէինք հոգնել, քանի որ ճանապարհը կարելի է ասել որոշ չափով հարթ էր, ի տարբերություն այն ճանապարհի, որը մեզ առջևում էր սպասվում: Քարերի վրայով, մեկս մեկին օգնելով, հանգստանալով, հոգնած և ուժասպառ չորս ժամ քայլելուց հետո վերջապես հասանք գագաթ: Շա՜տ գեղեցիկ էր: Մառախուղ, քամի և գեղեցիկ տեսարան: Որոշ ժամանակ հիացանք տեսարանով, նկարվեցինք և սկսեցինք ետ գնալ: Մտածում էինք, որ իջնելը հեշտ կլինի, բայց քանի որ սխալ ճանապարհով գնացին՝ այդքանել հեշտ չէր: Արագ իջանք, չհաշված այն, որ մի քանի անգամ ընկանք ճանապարհին: Անկեղծ, այնքան հոգնած էինք, որ երբ տեսանք երթուղայինները, վազելով գնացինք և զբաղացրեցինք մեր տեղերը, քանի որ բացի հոգնած լինելուց, նաև ոտքերներս էին ցավում: Այսքանով վերջացավ մեր ճամփորդությունը, ճիշտ է ներկայացրեցի մի քանի նախադասությամբ, բայց օրը շատ լեցուն էր հավես, ծիծաղելի և ուրախ պահերով:

Ազատություն

Ամեն մեկը յուրովի է հասկանում <<ազատություն>> բառը: Մեկի համար ազատությունը այն է, երբ դու ազատ ես քո բոլոր որոշումների, քայլերի մեջ, մեկ ուրիշի համար, ազատությունը կայանում է ազատ ժամանակի մեջ, երբ դու զբաղված չես լինում ինչ-որ աշխատանքով…:Ինձ համար ազատությունը այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը, ազատ հագնվել այն ոճով՝ որը քեզ դուր է գալիս, ազատ լինել քո ընտրությունների հարցում…
Բոլորը ունեն ազատ լինելու, ազատ արտահայտվելու իրավունք, բայց մարդկանց որոշ մասը կարծես վախենում է դրանից, քանի որ մտածում է կողմնակի մարդկանց կարծիքի մասին՝ թե ինչ կասեն, ինչ կխոսեն և այլն, թեև ցանկանում են ազատ լինել:
Իմ տեսանկյունից, ազատ լինելու համար միայն հարկավոր է լսել ինքդ քեզ, հաշվի առնել ոչ միայն կողմնակի մարդկանց կարծիքը, այլ առաջնահերթ հենց քոնը: Արտահայտվել ազատ, չմտածելով, թե ով ինչ կասի և վերջ: Կարող է ձեզ թվալ, որ ազատ լինելու համար պետք է եսասեր լինել, բայց ո’չ: Ուղղակի ամեն հարցում առաջնահերթ պետք է ունենալ սեփական կարծիքը և հետո լսել մյուսներին և նոր այդ ժամանակ, դուք կզգաք թե ինչ է ազատությունը:

Ուսումնական սեպտեմբեր: 06.09.2021: Գործնական քերականութուն


Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։


Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ-(ե-ն դարձել է ի, ի-ն սղվել է), միություն -(չկա), գինեգործ — (ե-ն դարձել է ի), կիսալուսին — (ե-ն դարձել է ի), թիավարել -( չկա), վիպասան — (ե-ն դարձել է ի), շինարարություն — (չկա), հիվանդասենյակ — (չկա), գիրանալ -(ե-ն դարձել է ի) , գիտուն — (չկա), վիրահատել — (ե-ն դարձել է ի) , վիճահարույց — (ե-ն դարձել է ի) ,գիսավոր — (ե-ն դարձել է ի) , հիանալի — (չկա), լիություն — (չկա), զինագործ — (ե-ն դարձել է ի) , սիրավեպ (ե-ն դարձել է ի) , դիմաքանդակ (ե-ն դարձել է ի) , կինոթատրոն — (չկա)։

Շարունակել կարդալ “Ուսումնական սեպտեմբեր: 06.09.2021: Գործնական քերականութուն”