Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք` Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվում Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկում է պաշտոնական արդյունքները` հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վ.Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում մոտ 60 հոգի: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը”

Գազի խտություն

Նյութի խտությունը որոշակի քանակով նրա զանգվածի և ծավալի հարաբերությունն է, որը հաշվում են ֆիզիկայի դասընթացից ձեզ արդեն հայտնի հետևյալ բանաձևով`p=m/V, որտեղ համարիչում նյութի զանգվածն է, իսկ հայտարարում՝ նյութի ծավալը: 

Միավորների միջազգային համակարգում նյութի խտության չափման միավորը կգ/մ³  է, սակայն քիմիայի դասընթացում նպատակահարմար է այլ միավորների կիրառումը.  պինդ նյութերի դեպքում՝ գ/սմ³, hեղուկների դեպքում՝ գ/մլ, իսկ գազային նյութերի դեպքում՝ գ/դմ³, կամ՝ գ/լ:  

Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազի խտությունը (գ/լ) կարելի է հաշվել ըստ  ρ=M/Vm բանաձևի, որտեղ համարիչում տվյալ գազի մոլային զանգվածն է (գ/մոլ), իսկ հայտարարումգազի մոլային ծավալն է, որը բոլոր գազերի համար նույն արժեքն ունի. նորմալ պայմաններում  այն հավասար է 22,4 լ/մոլ:

 Եթե հայտնի է հետազոտվող գազի խտությունը, ապա կարող ենք հաշվել նրա մոլային զանգվածն ըստ հետևյալ բանաձևի՝ M=p⋅Vm 
Խտության բանաձևից հետևում է նաև, որ տարբեր գազերի խտությունները հարաբերում են իրար այնպես, ինչպես նրանց մոլային զանգվածները` p1/p2=M1/M2 

 Եթե  p1=p2, ապա՝  M1=M2, իսկ եթե p1⟨p2, ապա՝  M1⟨M2, այլ կերպ ասում են՝  առաջին գազը թեթև է երկրորդ գազից և հակառակը:                                  

image102.jpg

Նյութի հատկություններ: Դասարանում

Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու:

Նյութի ֆիզիոլոգիական ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական:

Դրական՝ էկոլոգիապես մաքուր սնունդ՝ մաքուր ջուր…
Բացասական՝ թունավոր ջուր, նարկոտիկ…

Նյութի քիմիական հատկությունը փոխազդեցությունն է այլ նյութերի հետ, երբ առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով:

Նյութերի հատկությունները

Բոլոր նյութերը բնութագրվում են որոշակի հատկություններով: Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից: 

Հատկություննայն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:  

Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:Պինդ նյութեր են, օրինակ՝ ոսկին, շաքարը, կավիճը և այլն: 

nimages (1).jpg

Շարունակել կարդալ “Նյութերի հատկությունները”

Աղեր

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  

Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:

Օրինակ

Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:

Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:

Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:

Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:

Օրինակ
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:  

world-gourmet-sea-salt-sampler-6.jpg
Շարունակել կարդալ “Աղեր”

Թթուներ

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝  
աղաթթուն՝ HCl 
ազոտական թթուն՝ HNO3    
ծծմբական թթուն՝ H2SO4 
ֆոսֆորական թթուն՝ H3PO

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Օրինակ`

քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում: 
Որոշ թթուներ շատ թունավոր են:

Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:

Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:

Շարունակել կարդալ “Թթուներ”

Հիմքեր. բաղադրությունը, կիրառություները

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:

Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ 
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
 Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ 
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ

Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։
 
Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։

 Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը: 
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:


Շարունակել կարդալ “Հիմքեր. բաղադրությունը, կիրառություները”

Օքսիդներ

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:

Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:  —պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:


Օքսիդների ստացումը և դրանց վիճակը

Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են: 

01-14.png
Շարունակել կարդալ “Օքսիդներ”

Վանո Սիրադեղյան

Վանո Սմբատի Սիրադեղյան ծնվել է նոյեմբերի 13ին, 1946թ-ին, Կոթի՝ Նոյեմբերյանի շրջանում: ՀՀ-ի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյան. «Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես  հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով» | Առավոտ ...
Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյան”