Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք` Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվում Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկում է պաշտոնական արդյունքները` հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վ.Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում մոտ 60 հոգի: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

Վանո Սիրադեղյանի ներկա օրերի մասին

Ցույցերից հետո երկրում հաստատվեց ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվեցին ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 — 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք…(Վանո Սիրադեղյան)’


Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր–Պետրոսյանը ստիպված է լինում ազատել Վանո Սիրադեղյանին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից։


Առաջադրված մեղադրանքներ

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով (բանդիտիզմ), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ (կաշառքի ստացում), 182 հոդվածի 1-ին (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում), 17-96 հոդվածի 2-րդ մասերով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

Ես չեմ հավատում, որ Վանոն կարող էր զինված պայքարի գնալ Վազգենի դեմ» |  Առավոտ - Լուրեր Հայաստանից

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ՀՀ քրեական օրենսգիրք առ 01.08.2003։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ։

Վ. Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.

  • Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վ. Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները[17]։
  • 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար[17]։։
  • 1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը։
  • Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ։
  • Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով։
  • 1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։
  • Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին։
  • Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վ. Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։

Թողնել մեկնաբանություն