Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»: Վերլուծություն

Այս անգամ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» պատմվածքը: Այս պատմվածքը շատ հավանեցի, ու բացի պատմվածքից՝ նաև հեղինակի գրելաոճը:
Պատմվածքով՝ իմ տեսանկյունից, հեղինակը խոսում էր մարդկանց հանդեպ վերաբերմունքի, մարդուն գնահատելու մասին:

Գլխավոր հերոսը պատմվածքի՝ վախճանված Վարոսն էր: Պատմվածքում, նրա մահից հետո, ներկայացված էր նրա մտերիմների, ընկերների խոսակցությունը…: Տարեց մարդկանց մտքերը՝ թե ով է նրանից հետո մահանալու….



<<Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։

Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»: Վերլուծություն”

Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»: Վերլուծություն

«Շատ չհամարես»: Վանո Սիրադեղյանը այս պատմվածքում՝ իմ տեսանկյունից, մոր և որդու օրինակով, խոսում էր այն մասին, որ կարող է գալ մի պահ, որ դու կդադարես սպասել մարդկանց վերադարձին:

Պատմվածքում մայրը իր երկու որդիների հետ սպասում էիր իր թոռներին, աղջիկներին…
Սեղան էին գցում, պատրաստություն էին տեսնում, բայց այդ ժամանակահատվածում, մայրը ամենաշատը սպասում էր իր միջնեկ որդուն:

Սպասում:
Պատմվածքի սկզբում, ամեն գործողությունից հետո, շեշտվում էր, որ մայրը իր որդիների հետ սպասում է միջնեկի վերադարձին, իսկ հետո, արդեն դադարում՝
<<Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացան մշակելը, եղբորը սպասեցին։>>

Ինչքան էլ որ դու մարդուն սպասես, հույս ունենաս, որ կգա՝ մեկ է, գալու է մի օր, որ դու կհոգնես նրան սպասելուց:
Դու կսկսես մտածել ուրիշ բաների մասին, դու զբաղված կլինես տարբեր աշխատանքներով և ինքստինքյան ժամանակի ընթացքում կդադարես սպասել….

Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք` Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվում Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկում է պաշտոնական արդյունքները` հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վ.Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում մոտ 60 հոգի: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը”

Վանո Սիրադեղյան

Վանո Սմբատի Սիրադեղյան ծնվել է նոյեմբերի 13ին, 1946թ-ին, Կոթի՝ Նոյեմբերյանի շրջանում: ՀՀ-ի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյան. «Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես  հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով» | Առավոտ ...
Շարունակել կարդալ “Վանո Սիրադեղյան”