ՀՀ օգտական հանածոները

Հայաստանի Հանրապետություն. Ոչ մետաղային հանածո ներ

Դասի հղումը։

  1. Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։
    Դարեր շարունակ հանրապետության մակերևույթի վրա եղել են հրաբխային ժայթքումներ, երկրաշարժեր….
    Դրանք էլ հենց հանգեցրել են ռելիեֆի ձևավորմանը:
  1. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։
    Հայաստանը գտնվում է լեռնային տարածքում, իսկ լեռնային տարածքներում էլ շատ են ոչ մետաղային և մետաղային հանքատեսակները:

  2. Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով: Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը: Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ` պղնձամոլիբդենային հանքավայրերում: Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը: Քաջարանի և Կապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև
    թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ:

    Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան):

    Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից: Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը: Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր: Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանի ձոր) լեռներում:

    Ազնիվ մետաղներից ՀՀ -ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները: Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ` «ցրոնային» տեսքով: ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը: Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է: Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը:


    Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է շինանյութերի` բազալտի, տուֆի, կրաքարի, մարմարի, պեմզայի,պեռլիտի ու զանազան կավերի պաշարներով: Տուֆը հրային ապար է, որն իր թեթևության դիմացկունության և գեղեցիկ տեսքի շնորհիվ լայն կիրառություն ունի շինարարության մեջ: Տուֆակերտ են պատմական հուշարձանների մեծ մասը, բազմաթիվ բնակելի շինություններ: Տուֆի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Արագածի լանջերին, Շիրակում, Մերձերևանյան շրջանում:

    ՀՀ-ում գործնականում անսպառ են բազալտի պաշարները: Այս դիմացկուն շինաքարի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում: Արժեքավոր շինանյութ է գրանիտը: Մեզանում այն օգտագործվում է որպես որմնաքար, շենքերի արտաքին և ներքին երեսպատման համար և քանդակագործության մեջ: Տարածված է Սյունիքի և Լոռու մարզերում:

    Հրաբխային ապարաշերտերում լայն տարածում ունեն օբսիդիանն ու պեռլիտը: Օբսիդիանը ապակենման, բազմերանգ լեռնային ապար է, որին անվանում են նաև «սատանի եղունգ»: Մեր երկրում հայտնաբերվել են օբսիդիանից նախամարդու պատրաստած զանազան գործիքներ (բրիչ, հա տիչ և այլն): Օբսիդիանից այժմ պատրաստում են զանազան իրեր` զարդեր, հուշանվերներ և այլն:

    Պեռլիտը արտաքուստ նման է օբսիդիանին և հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով: Այն հեշտությամբ են թարկվում է ջերմային մշակման և տարբեր տեսակի շինարարական իրերի ու հախճապակու արտադրության համար արժեքավոր
    հումք է: Արդյունաբերական պաշարները կուտակված են Արագածի(Թալինի տարածաշրջան) հանքավայրում:

    ՀՀ-ն ունի կրաքարի հարուստ պաշարներ: Կրաքարից ստանում են ցեմենտ, մետաղաձուլության մեջ օգտագործվում է որպես բովախառնուրդ (ֆլյուս), իսկ քիմիական արդյունաբերության մեջ` որպես կալցիումի կարբիդիարտադրության հումք և այլն:

    Հանրապետության ոչ մետաղային օգտակար հանածոներից նշանակալից են նաև կերակրի աղի, ֆոսֆորիտների ու կավերի պաշարները: Կերակրի աղի շատ մեծ պաշարներ կան Երևան — Արմավիր գոտում: Կերակրի աղն օգտագործվում է ոչ միայն սննդի արդյունաբերության մեջ և կենցաղում, այլև քիմիական արդյունաբերության մեջ` քլորային տարբեր միացություններ ստանալու համար:

    ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով: Դրանք տարածված են երկրակեղևի խորքային բեկվածքներին հարող տարածքներում, գազերով հագեցած տաք կամ սառը աղբյուրների ձևով: Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ 700 աղբյուր: Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու , Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները: Դրանցից մի քանիսի մոտ կառուցվել են խոշոր առողջարաններ:
  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg
DocumentView

Թողնել մեկնաբանություն