Նախագծային աշխատանք: Կենսաբանություն

1 . Որոնք են միկրոօրգանիզմները
Միկրոօրգանիզմները մանրադիտակային օրգանիզմներ են, որոնք կարող են լինել միաբջիջ և բազմաբջիջ: Գիտնականների որոշ մասը վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, որոշ մասն էլ կարծում են, որ վիրուսները կենդանի չեն: Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն, բայց որոշները կարող են դիտվել նաև անզեն աչքով։ Միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի հատակում, կենսոլորտի վերին և ստորին սահմաններում։ Միկրոօրգանիզմները կատարում են կարևոր դեր էկոհամակարգերում սննդանյութերի նեխման գործում։ Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը, որի պատճառով կարևոր դեր ունեն ազոտի շրջապտույտում։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմները կարող են խաղալ կարևոր դեր մթնոլորտային տեղումների և եղանակի ձևավորման գործում։ Միկրոօրգանիզմները օգտագործվում են մարդու կողմից կենսատեխնոլոգիայում, ինչպես ավանդական՝ սննդի և ըմպելիքի պատրաստման, այնպես էլ ժամանակակից ձևերով՝ հիմնված գենային ինժեներիայի վրա։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ պաթոգեն բակտերիաներ, որոնք վտանգավոր, վնասական և նույնիսկ մահացու են կենդանիների և բույսերի համար։

2. Որ օրգանիզմներն են մտնում միկրոօրգանիզմների մեջ

Միկրոօրգանիզմները տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, մանրադիտակային բույսեր, ջրիմուռներ և կենդանիներ:

3. Որոնք են էքստրեմոֆիլներ, բերել մեկ օրինակ նկարագրել այն։

Իրավունք


Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

Շարունակել կարդալ “Իրավունք”