Լիպիդ

Լիպիդները (հուն. λίπος, lípos — ճարպ) ճարպաթթուներ են, ինչպես նաև դրանց ածանցյալներ: Հասուն մարդու լիպիդների օրական պահանջն է 70-140 գրամ:/
Լիպիդների դասակարգումը.

Պարզ լիպիդներ. Ճարպաթթուներ,Ճարպային ալդեհիդներ, երկար ալիֆատիկ շղթայով սահմանային ածխաջրեր, սֆինգոզինային հիմքեր
Բարդ լիպիդներ. Պոլյար. ֆոսֆոլիպիդներ, գլիկոլիպիդներ, սֆինգոլիպիդներ, արսենոլիպիդներ, Նեյտրալ. Ացիլգլիցերիդներ, Ցերամիդներ, Ստերինի եթերներ, N-ացետիլէթանոլամիդներ, Օքսիլիպիդներ. լիպօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ, ցիկլոօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ

Կենսաբանական ֆունկցիաները

Էներգետիկ ֆունկցիա
Բազմաթիվ ճարպեր, մասնավորապես տրիգլիցերիդները, օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր: 1գ ճարպի օքսիդացումից առաջանում է մոտ 9կկալ էներգիա, որը մոտ 2 անգամ մեծ է նույն զանգվածով ածխաջրերի կամ սպիտակուցների տված էներգիայից: Այդ է պատճառը, որ մարդկանց մոտ ճարպային շերտը (կուտակումները) կարելի է դիտել որպես էներգիայի պահեստային աղբյուր:

Ջերմամեկուսացնող ֆունկցիա
Ճարպն ունի լավ ջերմամեկուսացնող հատկություն, այս է պատճառը, որ ցուրտ կլիմայական գոտիներում բնակվող կենդանիները կուտակում են հաստ ենթամաշկային ճարպաբջջանք:

Շարունակել կարդալ “Լիպիդ”

Ածխաջրեր

Cn(H2O)m

Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:

Շարունակել կարդալ “Ածխաջրեր”

Սպիտակուցներ

Սպիտակուցները ամինաթթուներից կառուցված ազոտ պարունսւկող բարձրամոլեկուլային միացություններ են: Սպիտակուցները մեծ դեր ունեն օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության մեջ: Նրանք հանդիսանում են բոլոր բջիջների և ենթաբջջային կառույցների հիմնական կառուցվածքային բաղադրիչը կազմում են բջջի զանգվածի 50%-ից ավելին: Նուկլեոպրոտեիդները (սպիտակուցներ, որոնց կազմության մեջ մտնում են ԴՆԹ և ՌՆԹ) կատարում են ժառանգական հաղորդատվության փոխանցողների դեր: Ֆերմենտ֊ սպիտակուցները հանդիսանում են կենսաբանական կատալիզատորներ, որոնք արագացնում են կենդանի օրգանիզմում ընթացող բոլոր քիմիական ռեակցիաները: Սպեցիֆիկ սպիտակուցհորմոեները իրականացնում են կենսագործունեության գործընթացների կարգավորումը:

Շարունակել կարդալ “Սպիտակուցներ”

Օրգանական նյութեր


Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութեր են. 
 — ճարպերը՝ կենդանական և բուսական,
— ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
— գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
— մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները
— բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
— ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
— էթիլ սպիրտը,
— ացետոնը:

Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք. 
 -արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք, 
-հատիկավորներում պարունակվող օսլան,  
-բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:

Շարունակել կարդալ “Օրգանական նյութեր”

Սպիտակուցների բնափոխում

Սպիտակուցի բնափոխումը կամ դենատուրացիան երկրորդային, երրորդային կամ չորրորդային կառուցվածքի կորստի հետ կապված ցանկացած փոփոխությունն է, որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության և/կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Որպես կանոն, սպիտակուցները օրգանիզմում բավականին կայուն են և հարմարված օրգանիզմի ներքին պայմաններին։ Այս պայմանների կտրուկ փոփոխությունը բերում է սպիտակուցի բնափոխմանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական (կտրուկ տեղափոխում, թափահարում), ֆիզիկական (տաքացում, սառեցում, ուլտրաձայն, ճառագայթում) և քիմիական (թթուներ և հիմքեր, մակերեսային ակտիվ նյութեր, միզանյութ)։

Սպիտակուցներ,սպիտակուցի կառուցվածքը – Մարիա Պախուցկայա

Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակը ձվի սպիտակուցի բնափոխումն է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Թափանցիկ օվալբումին սպիտակուցը խտանում է, դառնում անլուծելի և անթափանց։ Բնափոխումը որոշ դեպքերում դարձելի է, ինչպես, օրինակ, ջրում լուծվող սպիտակուցների՝ ամոնիումի աղերով նստեցման և մաքրման մեջ կիրառման ժամանակ։

En casa

Bonito — գեղեցիկ ; Feo — տգեղ
Duro — կոշտ ; Blando — փափուկ
Bueno — լավ ; Malo — վատ
Lento — դանդաղ ; Rapido — արագ
Alto — բարձր ; Bajo — ցածր
Fuerte — ծանր ; Facil — թեթև
Alegre — ուրախ ; Triste — տխուր
Corto — կարճ ; Largo — երկար
Barato — էժան ; Caro — թանկ
Dificil — դժվար ; Facil — հեշտ
Caliente — տաք ; Frio — սառը
Gordo — գեր ; Delgado — նիհար
Viejo — հին ; Nuevo — նոր
Rico — հարուստ ; Pobre — աղքատ
Grande — մեծ ; Pequeno — փոքր


-Bonito-
Mi madre es muy bonito.
Nosotros tenemos un bonito jardín.

-Feo-
Esta ropa es feo.
Estos zapatos son feos.

-Duro-
Este pan es duro.

-Blando-
Esta alfombra es muy blando.

-Bueno-
Son muy buenos.

-Malo-
Es muy malo.

-Lento-

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ: ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ: Գործնական քերականություն

Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև — արևածագ, արևաբաց, արևալույս, արևաշողք, արևազարդ:
Լույս — լուսավոր, լուսադեմ, լուսանկար, լուսանկարել, լուսատարած:
Հող — հողաթափ, հողագործ, հողասեփականատեր, հողանման, հողազանգված:
Ջուր — ջրավազան, ջրաներկ, ջրանիվ, ջրաման, ջրաժամացույց:
Նկար — նկարագիր, նկարասրահ, նկարակերտ, նկարահանում, նկարահանել:

 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Շարունակել կարդալ “ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ: ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ: Գործնական քերականություն”

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են
դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,
մանր-մունր բեկորներ և այլն։

Շարունակել կարդալ “ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ”

ՀՀ աշխարհագրական դիրքը — նախագիծ

  • Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  • Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  • Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  • Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Շարունակել կարդալ “ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ”