Օրգանական նյութեր


Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութեր են. 
 — ճարպերը՝ կենդանական և բուսական,
— ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
— գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
— մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները
— բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
— ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
— էթիլ սպիրտը,
— ացետոնը:

Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք. 
 -արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք, 
-հատիկավորներում պարունակվող օսլան,  
-բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:

Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասսաները:

Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: 
Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը: 
01-11-w663.png78.png


Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում: 
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է: 

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

 2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   

Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։

Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:

Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

 5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում: Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից): 

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Աղբյուր՝ imdproc.am

Թողնել մեկնաբանություն