Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1: Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

  • Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։ Զուգահեռներ անցկացրե՛ք Ադրբեջանի տարածքային պահանջները ինչպիսին էին 1918-20թթ և ինչպիսին են այսօր: Թուրքիան ինչպիսի դերակատարություն ուներ 1918-1920թթ հայ- ադրբեջանական հարաբերություններում և ինչպիսի դերակատարում ունի այսօր:/գրավոր/
    Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․: այսօր։/գրավոր/

1920թ. սկզբերին ամբողջ Կիլիկիայում ապրում էր ավելի քան 150,000 հայ: Հնարավոր տարբերակ էր Ֆրանսիայի հովանավորությամբ ստեղծել Կիլիկիայի Ինքնավար Հանրապետություն: Տեղի հայկական զինված ուժերի հիմքը կազմելու էր դեռևս 1916թ հոկտեմբերին հիմնված և հայ կամավորներից բաղկացած Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն): 1918թ աշնանը նրա կազմում կար ավելի քան 5000 զինվոր: Լեգեոնը փայլուն դրսևորել էր իրեն 1918թ սեպտեմբերի 19-ի Արարայի ճակատամարտում (Պաղեստին) և մարտի ելքը վճռել հօգուտ Ֆրանսիական զորքերի: Մուդրոսի զինադադարից հետո լեգեոնը տեղափոխվեց Կիլիկիա և զբաղվեցրեց երկրամասի ռազմավարական կարևոր կետերը: Սակայն ֆրանսիական իշխանությունները հրաժարվեցին Կիլիկիային ինքնավարություն տալու մտադրությունից և 1920թ օգոստոսին լուծարեցին լեգեոնը:

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1: Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը”

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։
Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։

Շարունակել կարդալ “Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը”