Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1: Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

  • Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։ Զուգահեռներ անցկացրե՛ք Ադրբեջանի տարածքային պահանջները ինչպիսին էին 1918-20թթ և ինչպիսին են այսօր: Թուրքիան ինչպիսի դերակատարություն ուներ 1918-1920թթ հայ- ադրբեջանական հարաբերություններում և ինչպիսի դերակատարում ունի այսօր:/գրավոր/
    Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․: այսօր։/գրավոր/

1920թ. սկզբերին ամբողջ Կիլիկիայում ապրում էր ավելի քան 150,000 հայ: Հնարավոր տարբերակ էր Ֆրանսիայի հովանավորությամբ ստեղծել Կիլիկիայի Ինքնավար Հանրապետություն: Տեղի հայկական զինված ուժերի հիմքը կազմելու էր դեռևս 1916թ հոկտեմբերին հիմնված և հայ կամավորներից բաղկացած Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն): 1918թ աշնանը նրա կազմում կար ավելի քան 5000 զինվոր: Լեգեոնը փայլուն դրսևորել էր իրեն 1918թ սեպտեմբերի 19-ի Արարայի ճակատամարտում (Պաղեստին) և մարտի ելքը վճռել հօգուտ Ֆրանսիական զորքերի: Մուդրոսի զինադադարից հետո լեգեոնը տեղափոխվեց Կիլիկիա և զբաղվեցրեց երկրամասի ռազմավարական կարևոր կետերը: Սակայն ֆրանսիական իշխանությունները հրաժարվեցին Կիլիկիային ինքնավարություն տալու մտադրությունից և 1920թ օգոստոսին լուծարեցին լեգեոնը:

1920թ օգոստոսի 4-ին Ադանայում հայ ազգային-քաղաքական ուժերը հռչակեցին Կիլիկիայի ինքնավարությունը: Կազմավորվեց կառավարություն Միհրան Տամատյանի գլխավորությամբ, որը, սակայն, ֆրանսիացիների միջամտությամբ շուտով լուծարվեց:
Կիլիկիահայերի համար լուրջ սպառնալիք էր քեմալական շարժումը: Քեմալականները հայաբնակ Մարաշ ներխուժեցին 1920թ հունվարի կեսերին: Կոտրելով հայության հերոսական դիմադրությունը և գրավելով քաղաքը՝ թուրքերը սրի քաշեցին շուրջ 12000 հայերի: Փրկվածները՝ մոտ 8000 մարդ, ստիպված էին լքել հայրենի օջախները և տեղափոխվել Սիրիա: Թուրքական կանոնավոր զորքերի դեմ կիլիկիահայության ինքնապաշտպանությունն առավել կազմակերպված բնույթ կրեց Հաճնում և Այնթապում:
1921թ հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքվեց Ֆրանս-թուրքական պայմանագիր, որով հայաթափված Կիլիկիան հանձնվեց Թուրքիային:
Այսպիսով՝ կիլիկիահայությունը թեև հայրենազրկվեց, սակայն հերոսական դիմադրության շնորհիվ մի մասին հաջողվեց խուսափել բնաջնջումից:

Թողնել մեկնաբանություն