ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

Թողնել մեկնաբանություն