Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»

Մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ քո վերաբերմունքը. ի՞նչ ես մտածում,  արտահայտի՛ր քո վերաբերմունքը կատարվող գործողությունների վերաբերյալ:

Պատմվածքի գլխավոր հերոսները շատ աղքատ էին: Արամը և նրա զարմիկ Մուրադը սիրում էին ձի հեծնել, իսկ ձիու համար հարկավոր էր գումար: Քանի որ գումար չունեին, Մուրադը ձին գողացել էր: Թե Մուրադը, թե Արամը մտածում էին, որ դա գողություն չէ և նրանք չէին էլ կարող գողություն անել, քանի որ նրանց ամբողջ գերդաստանը ազնիվ մարդիկ էին: Տղաները ցանկանում էին ձին վերադարձնել ագարակատիրոջը վեց ամիս հետո, մինչև որ Արամաը սովորել հեծնել:

Իմ տեսանկյունից, տղաները ուղղակի կարող էին ագարակատիրոջը խնդրել և նոր այդ ժամանակ ձին վերձնել: Չեմ կարծում, որ ագարակատերը, լինելով իրենց ընտանիքին մոտ մարդ, կմերժեր նրանց:
Իսկ ինչ վերաբերվում է Խոսրով քեռիին, նա ամեն ինչին թեթև էր նայում՝ <<Եթե վնաս չունի, ուրեմն ուշադրություն մի դարձրու>>:

Թողնել մեկնաբանություն