Մարիո Բենեդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

Ընտրե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքից երկուսը և մեկնաբանե՛ք:

Ինձ դուր են գալիս հավատարիմ  ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել  իրենց նպատակներին ու գաղափարներին:

Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն: Մարդիկ, որոնք  իրենց սխալներն ընդունելիս, ջանում են նորից չկրկնել դրանք: Մարդիկ, որոնք պայքարում են ձախորդությունների դեմ: Մարդիկ, որոնք  ելք են փնտրում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:

Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:

Շարունակե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքը (երկու միտք)՝ պահպանելով գրողի ոճը:

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում ընկերություն բառը: Ովքեր մարդու հետ չեն շբվում իրենց օգտնի կամ շահի համար: Մարդիկ, ովքեր քեզ հետ են թե ուրախ, և թե տխուր պահերին: Ովքեր միշտ պատրաստ են օգնել քեզ և աջակցել:

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր անկեղծ են իրենց շրջապատի հետ: Մարդիկ, ովքեր կարողանում են հասկանալ դիմացինին և մտնել նրա դրության մեջ:

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր դիմացինի սխալը քննադատելու փոխարեն, խոսում են նրա հետ և փորձում են օգնել:

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր ամեն ձև փորձում են հասնել իրենց երազանքներին: Չեն վախենում խոչնդոտներից, այլ հակառակը՝ հաղթահարում դրանք:

Թողնել մեկնաբանություն