Վրեժ Իսրայելյանի «Բարենբար» 

1․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք:
ջգրու — դիտմամբ
շուլալվածք — շուլալի՝ շուլալակարի եղանակը՝ որակը
թանձրույթ —  թանձր հյութ՝ կերակրի վրա լցնելու համար, խյուս
կառչակ — մի բան բռնելու՝ պահելու հարմարանք, կեռ, ճանկ:
ափլփել — խարխափել 
ընդվզել — ըմբոստանալ, հնազանդությունից դուրգ գալ, ապստամբել
պատկից — տների պատով իրար կից, տների պատերն իրար կպած կամ մեկ ընդհանուր պատ ունեցող
հուշիկ — հ իշողություն, հուշ:
պճնված -շքեղ զգեստով՝ զարդերով՝ հարդարանքով գեղեցկացած
ստանձնել — հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել:
հանապազօրյա — ամեն օրվա, ամենօրյա, ամեն օր կատարվող:
սերվածք — սերունդ

սխրանք — խիզախ՝ քաջարի գործ՝ արարք, հերոսական գործ
այպանել — ծաղրել
շաղախ — զանազան նյութերի միապաղաղ խմորանման զանգված
դավանանք — որպես անառարկելի և անփոփոխ ճշմարտություն ընդունվող դրույթ կամ դրույթների ամբողջություն
ծպտել — իրեն այնպես հարդարել՝ դիմակավորել՝ զգեստավորել, որ ինքնությունը անճանաչելի դառնա:
կավեենշչիկներից
ներբող — որևէ անձի կամ նշանպվոր իրադարձության նվիրված փառաբանական քնարական ստեղծագործություն
դույզն-ինչ —
չեզոք  — երկու հակադիր երևույթներից՝ կատեգորիաներից՝ հատկություններից ևն ոչ մեկին չպատկանող
հույժ — շատ, սաստիկ, ուժգին կերպով
ծիր — շրջանը պարփակուղ գիծը, շրջագիծ, շրջանագիծ
մոլեգնել — կատաղել, մոլուցքով լցվել
մղում — մղելը, մղվելը:

2․Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը:


Իմ տեսանկյունից, հեղինակը այս պատմվածքով մեզ ներկայացնում է, որ ամեն ինչ չէ որ կարող ենք մենք կանխատեսել: Ամենաանհավանականը կարող է պատահել այս կյանքում: Ոչ միշտ է, որ ամեն ինչ ճիշտ է լինում և սովորաբար հակառակն է պատահում այն մարդկանց հետ, ովքեր դրան չէին էլ սպասում: Նաև, հարազատ մարդու կորուստը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ մարդու վրա: Երբեմն էլ մարդիկ հոգնում են սքի, ողբեգության մեջ մնալուց….և շարունակում են իրենց կյանքը ապրել՝ համակերպվելով իրավիճակի հետ:

Ողբերգությունը միշտ չէ, որ ցավ է պատճառում, երբեմն ուզում ես ծիծաղել նրա երեսին։

Վաղը այդ նույն լրագրողը խոսափողը ինձ է պարզելու. «Հպա՞րտ եք, որ Ձեր որդին զոհվեց հանուն հայրենիքի»։ Ի՞նչ եմ պատասխանելու։ Մահով հպարտանալու շնորհքին դեռևս չեմ տիրապետում, իսկ կյանքի մասին, ճիշտն ասած, ոչինչ չգիտեմ։ Երևի մի անկապ բան կասեմ, էլի։ Հայր լինելը հեշտ բան չէ, մանավանդ երբ գիշեր է, և չգիտես, թե որքան է այն ձգվելու։

-Ամեն մարդ ինքը պիտի իր հարցերը լուծի։

Եթե չգտնենք, աշխարհը լցվելու է մեզ պես անկապ մարդկանցով, ովքեր հերոսին ու դավաճանին նույն օրորոցի մեջ են օրորելու, ովքեր ո՛չ կարգին ծիծաղել գիտեն, ո՛չ լաց լինել, ո՛չ ապրել գիտեն, ո՛չ մեռնել։

Թողնել մեկնաբանություն