Վիլյամ Սարոյան«Քո կյանքի ժամերը»

Ամեն անգամ կարդալով այս պատմվածքը, կրկին համոզվում եմ, որ ինչ էլ պատահի, ինչ էլ լինի՝ միևնույն է, ամեն ինչի մեջ պետք է լավը տեսնել: Բարի լինել….
Ամբողջ պատմվածքը ինձ շատ դուր եկավ և ես համաձայն եմ Սարոյանի հետ, բայց ամբողջ պատմվածքից կառանձնացնեմ այս հատվածը՝

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:

Մարդիկ սովորաբար առաջին կարծիք են կազմում արտաքին տեսքից, որը կարող է խաբուսիկ լինել: Կան մարդիկ, ովքեր սիրում են ենթարկել մարդկանց: Իմ տեսանկյունից, թե՛ արտաքին տեսքից կարծիք կազմելը, թե՛ ենթարկելը մարդկանց, սխալ է: Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին ենթարկելու և ոչ ոք ոչ մեկին պարտական չէ: Առանց մարդուն ճանաչելու, կարծիք կազմելն էլ է սխալ: Պետք է մարդուն ճանաչել, որից հետո նոր կարծիք կազմել: Կարող ես արտաքինից մտածել, որ նա շատ վատ մարդ է կամ հակառակը՝ լավը, իսկ նրա հետ շփվելով պարզվի՝ հակառակը:

Թողնել մեկնաբանություն