Աստվածաշնչի թարգմանությունը: Հայ գրերի ուսուցման շրջագայությունները

Աստվածաշնչի թարգմանություն

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։

14. Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը | Արեւմտահայաստանի եւ  Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Հայ գրերի ուսուցման շրջագայություններ

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

Հայկական այբուբենի առեղծվածը | Թոնդրակ

Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

Ըստ Կորյունի՝ Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968)։

Հայկական այբուբենի և հայոց լեզվի առեղծվածները | Լրագիր

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն