Надежда: Հույսը

Մի մահացիր հույսի թակարդում, մի տարվիր այն մտքով, որ օգնությունը գալիս է դրսից: Ինչ-որ մեկը չի պատրաստվում արդարացնել քո հույսերը: Ավարտը քո մեջ է:
Այս առակը որսորդի մասին է, ով կորել էր ջունգլիներում: Երեք օրվա ընթացքում նա չհանդիպեց ոչ ոքի, ումից կարող էր հարցնել ճանապարհը, դրա պատճառով նա հուսահատվում էր: Երեք օր առանց սնունդ, երեք օր անընդմեջ վայրի կենդանիների հանդեպ վախ:
Երեք օր նա չէր կարողանում քնել, նա նստում էր ծառի վրա՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կհարձակվի նրա վրա: Այնտեղ կային օձեր, առյուծներ և ուրիշ վայրի կենդանիներ: Չորրորդ օրը առավոտյան, նա տեսավ մարդու՝ նստած ծառի տակ: Կարո՞ք եք պատկերացնել այդ պահին նրա ուրախությունը: Նա ցատկոտում էր, գրկում էր այդ մարդուն և գոռում.

-Ինչպիսի՜ ուրախություն:

Այդ մարդն էլ էր նրան գրկում և երկուսն էլ երջանիկ էին: Հետո նրանք հարցրին իրարից.

— Ինչո՞ւ ես դու այստեղ:

Առաջինը պատասխանեց.

-Ես մոլորվել եմ և հույս ունեի որ կհանդիպեի որևէ մեկին:

— Ես էլ եմ կորել և հույս ունեի հանդիպել որևէ մեկին: Քանի որ երկուսս էլ կորել ենք, մեր ուրախությունը ոչ մի բանի պետք չէ: Հիմա մենք երկուսս էլ մոլորվել ենք,- պատասխանեց երկրորդը:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն