Մխիթար Սեբաստացի «Բառագիրք հայկազյան լեզվի»

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների մեջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության մեջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։

Բառգիրք հայկազեան լեզուի — Վիքիդարան

Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական ամենաբարձր մակարդակով կազմվաձ բառարանն է դա, որ նա 140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսումնասիրությունների մարզում։ Ու ղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրմելյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) մեղվաջան աշխատանքով, միաբանության Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ,  հնագույն աղբյուրներից մինչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների համեմատությամբ ու բառաքննական ուսումնասիրություններով, կազմել են մի ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» մեջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ) ։ Բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել միաբանությունը, և ոչ էլ՝ հայ հասարակայնությունը։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան մեծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը  համառոտել և ամփոփել միայն երկու հատորում(51 հազար բառ) ։ Այդ երկհատորյակն է, ահա, որ հրատարակվեց1836-1837 թվականներին և այսօր էլ մնում է որպես գրաբարի ընդարձակագուն և անփոխարինելի բառարան։Բառարանի մեծ արժեքը ամենից առաջ պայմանավորված է բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական այն խորահմուտ աշխատանքով, որ կատարել են հեղինակները: Հայտնի է, որ հայ մատենագրության մեզ հասած ձեռագիր որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ), աղճատումներ, ճշգրտումները՝ տվյալների հիման վրա,  առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբասաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին  հատորում(Վենետիկ, 1749) ։

Nor Baragiq Haykazean Lezui Hator 1/2 - ArmenianBookshop

Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն ամենը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազմելու համար։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ  էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել հետին, «ռամկաբանություններով» և օտարաբանություններով խըճողված լեզվով մատենագրական աղբյուրներից։ Իսկ այդպիսի բնութագրության համար էլ անհրաժեշտ էր լեզվական բազմակողմանի հետազոտություն այն բոլոր աղբյուրների, Որոնք օգտագործվում էին։Եվ Ինչպես ցույց է տալիս այդ հետազոտությունների համառոտ ամփոփումը, Որ զետեղված է «Նախադրանքի» մեջ, Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողմնորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների մեջ, հիմնականում ճիշտ են գնահատել մեր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի մեջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների(տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերիր և այլնի ) գնահատման հիմքն է հանդիսացել:

Թողնել մեկնաբանություն