«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայ: Վերլուծություն

Շատ հավանեցի Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքը:
Թե սյուժեն, թե պատմվածքի միտքը, ինձ շատ դուր եկան:
Պատմվածքում կար համեմատություն, որտեղ կրկեսի վարժեցրած փղին համեմատում էին մարդկանց հետ՝

«Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:»

Կառանձնացնեմ այս հատվածը, որտեղ հենց համեմատությունն է: Ես համաձայն եմ հեղինակի մտքի հետ, որովհետև կան մարդիկ, ովքեր հանձնվում են առաջի անգամից, երբ նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում: Նրանք դադարում են փորձել կրկին՝ մտածելով, որ մեկ է, չի ստացվի: Ներշնչում են իրենց, որ չունեն բավարար ունակություններ ու հետ են կանգնում նրանից, ինչը որ կարող են անել:

Թողնել մեկնաբանություն