“Небольшая” ошибка: “Փոքր” սխալը

Ողջույն բոլորին, կցանկանայի պատմել իմ <<փոքրիկ>> սխալի մասին:

Ամեն ինչ սկսեց դեռ փոքր ժամանակվանից՝ ես և իմ բոլոր ընկերները (նրանք ինձանից մեծ էին) սկսեցինք ալկոհոլ օգտագործել: Հիմա կասեք, որ հասարակ երևույթ է Ռուսաստանի համար, բայց սպասեք, ես չդարձա հարբեցող՝ ամեն ինչ ավելի հետաքրքիր է…

Այսպիսով, ամեն ինչ սկսեց սովորական գարեջրից, հետո արդեն գինի և այլն:
Այս շրջանը երկար շարունակվեց և ես կանգ առա գարեջրի վրա… Որոշ ժամանակահատվածում ես էլ չէի խմում ոչինչ՝ սպորտով էի զբաղվում, ձիգ կազմվածք ունեի: Մի պահ չդիմացա՝ սկսեցի մի շիշ խմել որոշ ժամանակ ընդհատումներով, հետո չափաբաժինը ավելացավ և շատացավ:
Հիմա օրվա մեջ միջինում երեք շիշ եմ խմում, իսկ հանգստյան օրերին 5 լիտր մեկ գիշերում: Աճեցրեցի բեղեր ու արդեն դարձա նաև չաղ:

Փորձում եմ հրաժարվել խմելուց, դեռ այդքան էլ լավ չէ ստացվում, բայց ես փորձում եմ: Վերջում ցանկանում եմ ասել՝ ընկերներ, ով հիմա մտածում է.
-Արժե՞ խմել:
Պե՛տք չէ: Հետո գնալով այդ ամենը կդառնա սովորություն:

Թողնել մեկնաբանություն