Կոպտությունը

Կոպտությունը դուրս եկավ զբոսանքի: Այնտեղ բղավել է, այստեղ վիրավորել է: Գնում է՝ իրենից գոհ: Հանկարծ նրան հանդիպեց նախանձը:

— Կոպտություն, ինչպե՞ս է քեզ մոտ ամեն ինչ լավ ստացվում, — ինչպես միշտ սկսեց նախանձել նախանձը:

Կոպտությունը պատասխանեց նրան.

— Ախ դու, այ ….: Ամեն բանին և բոլորին դու նախանձում ես: Ասա դե, կա՞ մի բան, որին դու չես նախանձում:

Նախանձը սկսեց մտածել, բայց նկատեց որ կոպտությունից բոլորը …, ոչ ոք նրան չի սիրում, նա զզվելի է բոլորի համար: Եվ հասկացավ, որ այդպիսի բան կա՝ դա կոպտությունն է: Իսկապես, ի՞նչին պետք է այստեղ նախանձել:

Նյութի աղբյուր՝ pritchi.ru

Թողնել մեկնաբանություն