Գյումրվա բարբառ

ջոմարդ– առատաձեռն, կամեցող
զիբիլ – աղբ
ղռավ – եղյամ
աբուռ – ամոթ , նամուս
ղուռմիշ տալ – լարել
քյոսթավասի – աղբը հավաքող բահ
բաբուջ , չանթ– հողաթափիկ (ներ)
բրդուջ – փաթաթած սենդվիչ
փալաս – գորգ
չախլամա – թան
թավաքյալի – տարօրինակ
սայլուգ – գիժ, խելառ

սիլլա – ապտակ
ղազմա – քլունք
քյալա – գլուխ
տերաղոտի – սամիթ
տեյմորտակ – մինչև վերջ
քյանդրբազ – լարախաղ
իննադու, մախսուզ – դիտավորյալ
վերասյա – ոչ կանխիկ,( բարբառային– նիսյա)
նաղդ – կանխիկ
ցվետնո – ծաղկակաղամբ
չակուջ – մուրճ
ղասաբ – մսագործ
ճվալ – բղավել
թութուրբա դառնալ – անհասանելի լինել, թանկանալ
ղայդին – նորմալ, ճիշտ
լփռիկ – անճոռնի, անդաստիարակ
ձութ – ծամոն
ղայիշ – գոտի
մայլա – տեղատարածք
բոշա խոմ չես՞ – անճաշակ,անկուլտուրական վարք ու բարքով մարդ
նարդվան – աստիճան
չիբուղ (սա ճխամուրճի հետ կապ չունի)– բուրդը ձաղտելու ձող
չփխել – ձաղտել
քծիբ, ջինդար – անկամեցող, ժլատ
գանել – զզվել
լախանա – կաղամբ
կագալ – ընկույզ
մամ – տատիկ
ժամ – եկեղեցի
բիլամ – նույնիսկ
ճըբըլ – ճաղատ
օղուլ – այ մարդ
ինչըղ էս – ոնց ես
ըդոր համար – դրա համար
դիլխոր – տխուր
չամուռ – ցեխ
ճլոպա – թաց ձյուն
պլպլան – փայլուն
սալանդոստիկ – սարդոստայն
սարսախ – հիմար, ապուշ
սալամաթ – ողջ–առողջ
մալ – անասուն, տավար
տռճիկ տալ – ցատկոտել, թռվռալ
թավը չէ – չի հաշվվում
կուբի – դագաղ
ճլորտիկ – ճոճանակ
ճլոթի – ապտակ
առավոտ կանուխ – վաղ առավոտյան
կակուղ– թարմ
թազա – նոր
թամբալ – ալարկոտ
քյոշա – անկյուն
կոբալ – ձեռնափայտ
թլիկ լեզու – տառերը ոչ հստակ արտասանող
յազվա մարդ – կպչուն, անհանգստացնող
բալիմ – գոնե
բերնեբերան լցված – լիքը, մինչև վերջին կաթիլը
ղըռեր – անմշակ հողատարածք
ղալաբալախ – կռիվ,քաոսային վիճակ,
յորղան – վերմակ
չանգյալ – պատառաքաղ
թաբախ – ափսե
լաբառոշ – մեծ բերան,անկուլտուրա
բրդել հացը – մանրացնել, փոքր մասերի բաժանել
չանթել– խլել
ղժալ – ճչալ
չվան – պարան

Թողնել մեկնաբանություն