Գյումրվա բառբառով հումորներ

1.Ազգային հավաքականներից մեկը պարտվում է, որդին մոտենում է հորը, հարցնում. -Պապ, ֆուտբոլիստն ի՞նչ է: -Ըդիկ մասնագիտություն է, ստեղծված է հայրենիքին տխրեցնելու համար:

2.Ամբաստանյալ, ի՞նչը քեզ դրդեց թալանել ոսկերչական խանութը: -Պատուհանի վրա գրված էր. «Բաց մի թողեք ձեր շանսը»:

3. Մարդս 4 տարի է Ամերիկա է, հմի նամակ է գրել, կսե երկու երեխեքին վերցրու, արի ըստեղ: -Է, դու էլ գնա: -Հա՜, էրտալն էլի էրտամ, բայց թե ըդիկ 4 տարի առաջ էր, 2 երեխա, հմի 4 է դառել:

4. Ֆռունզի քիթը մյուսների քթերի համեմատ մեծ էր: Ծանոթներից մեկը մի օր՝ էլի մեծ քթով մարդ, մոտենում է ու սկսում է պարծենալ. -Տաղանդավոր մարդիկ մեծ քիթ բդի ունենան, չե՞ Ֆռունզ ջան: -Չէ: Մեծ քթի ծակ:

5. Դատավորը ներս է կանչել վկային, կսե. -Դուք պարտավոր եք խոսել ճիշտը, ասել այն, ինչ տեսել եք սեփական աչքերով: -Խնդիր չկա, դատավոր ջան: -Ե՞րբ եք ծնվել: -Էտ մեկն արդեն չեղավ դատավոր ջան, ըդիկ չեմ տեսել:

6. Ուրեմն մեկմ կզանգե տաքսի սերվիս, թե հըբը տաքսի էի պատվիրել, օր նորմալ ժամին օդանավակայան էղնիմ, տերներդ մեռնի, ավտոն չկա: Էս գաթախկված տաքսի ծառայությունից կպատասխանեն. -Հազար անգամ կներեք, մեքենան ուշացրել ենք, բայց թե հանգիստ մնացեք, ինչխ էլ էղնի ինքնաթիռը ուշացում կտա, կհասցնեք թռնել: -Հեքիաթ մի պատմե ընձի, ինքնաթիռը հաստատ ուշացում է տալու, ես օդաչուն եմ:

7.Ծո, ընչի՞ չես նշանվի: – Մուկուչ ջան, ինչ աղջիկ կբերեմ մերս չի հավնի: – Է, դու էլ իրա նման մէկին բեր, նայեմ չի հավնի: – Իրա նմանին էլ կբերեմ, հերս չի հավնի:

8. Տեր հայր, մեղք եմ գործել: -Սա տեսնիմ, սիրտդ հովնա: -Սաշիկին եմ խաբել: -Ըդիկ մեղք չէ: -Հը՞բը: -Հրաշք է:

9.Սերժը փողոցով կքելե, մեկ էլ մեկը մեջքի հետևից կդմբդմբցնե։ -Բարև։ -Բա՞րև։ -Սահմանադրությունն եմ։ -Իյաաաաա, իրո՞ք, ընպես ես փոխվել. չճանչցա:

Թողնել մեկնաբանություն