Ո՞վ է ապրում մեզ հետ

Կյանքը երբեք ստատիկ չէ, այն փոխվում է: Քո միտքը աշխատում է, ինչպես լուսանկարչական ապարատը՝ շարունակում է հավաքել նկարներ: Եվ այդ նկարներին էլ, դու շարունակում ես արձագանքել: Դրա համար էլ դու երբեք հավատարիմ չես կյանքին:

Մի կին, իր երեխային ցույց էր տալիս ընտանեկան լուսանկարների ալբոմը և նրանց հանդիպեց գեղեցիկ, ջահել տղայի նկար, ով ուներ խիտ մազեր, թրաշ: Տղան հարցրեց.

-Մայրիկ, ո՞վ է այս մարդը:

-Արդյո՞ք դու նրան չես ճանաչում,-ասաց կինը: Նա քո հայրիկն է:

Տղան տարակուսած էր երևում, ասաց:

-Եթե նա իմ հայրիկն է, ապա ո՞վ է այն քաչալ մարդը, ով մեզ հետ է ապրում:

Անգիտակցաբար միտքը աշխատում է, ինչպես լուսանկարչական ապարատը՝ լուսանկարչական ժապավենը: Ուշադրության միտը աշխատում է, ինչպես հայլին՝ այն չի ընդունում հետքեր, այն մնում է ամբողջովին դատարկ: Ինչը որ հայտնվի հայլու դիմաց՝ արտացոլվում է: Այն միշտ հավատարիմ է կյանքին:

Աղբյուր՝ pritchi.ru

Թողնել մեկնաբանություն