Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհաննես Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Հենրի Լինչը նշում է, որ մուսուկլան հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր շահի ժամանակներին (1736-1747 թթ.)։

Շարունակել կարդալ “Կապույտ մզկիթ”