Իսպանիա և Թուրքիա․ ավելին, քան երկկողմ հարաբերություններ

2018 թվականին Մադրիդում տեղի ունեցած Թուրքիա-Իսպանիա 6-րդ միջկառավարական գագաթնաժողովը շարունակությունն էր 2009 թվականին Ստամբուլում սկիզբ առած միջկառավարական գագաթնաժողովներին։

Իսպանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային և այլն։ Երկկողմ հարաբերությունները սկիզբ են առել 1782 թվականին Կոստանդնուպոլսում ստորագրված խաղաղության, բարեկամության և առևտրի պայմանագրից հետո։

20-րդ դարի կեսերին և համաշխարհային պատերազմներից հետո նոր մերձեցում է նկատվում երկու երկրների միջև։ Դիվանագիտական պատվիրակությունների հարաբերությունները բարձրացվել են դեսպանատան կարգավիճակի, և 1959 թվականին ստորագրվել է բարեկամության պայմանագիրը, որը հաջորդում էր ավելի վաղ ստորագրված հաշտության և դատական կարգավորման մասին իսպանա-թուրքական պայմանագրին։

1989 թվականին Թուրգութ Օզալի պետական այցի շրջանակներում Մադրիդում իսպանական ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրվեցին, ինչի դիմաց Իսպանիան պատրաստակամություն հայտնեց աջակցել Թուրքիային՝ Եվրոպական ըտնանիքի մաս կազմելու գործընթացում։

Շարունակել կարդալ “Իսպանիա և Թուրքիա․ ավելին, քան երկկողմ հարաբերություններ”