Ճամբարային հունվար

Վերջացավ հունվարյան ճամբարի վերջին շաբաթը։ Այս մեկ ամսվա ընթացքում հասցրեցինք մասնակցել տարբեր նախագծերի, ճամփորդությունների, ստուգատեսների….

Այս ամիս նաև տեղի ունեցավ մեր` իններիս մեդիաուրբաթը։ Ժամանակը շատ արագ անցավ, և նույնիսկ չհացրեցինք տեսնել, թե մեկ ամսում ինչքան հավես ու հետաքրքիր իրադարձություններ եղան։

Ինչ վերաբերվում է ճամփորդություններին և այլն` այցելեցինք սահադաշտ, Կապույտ մզկիթ,Սերգեյ Փարաջանովի տուն֊թանգարան….

Մոռացա նշեմ, մեր ջոկատը դիզայներների ջոկատն էր, որի ջոկատավարը ընկեր Արևն էր։

Ստուգատեսների առումով` այս ընթացքում, քիմիայի ուսուցչուհի` Տիկին Վենեռայի հետ, մի քանի հոգով կատարեցինք տարբեր փորձեր, որոնք տեսագրեցինք, որպեսզի ներկայացնենք բնագիտական ստուգատեսին։

Ընկեր Արևի` մեր ջոկատավարի հետ աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ, որոնցից մեկի շրջանակներում, պետք է ընտրեինք տարբեր ասացվածքներ, կամ դարձվածքներ և նկարեինք դրանք` ինչպես որ պատկերացնում էինք։ Ի դեպ, մեր բոլորիս նկարները կարող եք տեսնել համ ընկեր Արևի, համ էլ մեր բլոգներում։

Մոռացա ասեմ, որ նաև մասնակցել ենք կլոր սեղան-հանդիպման, որտեղ մեզ ներկայացնում էին《բնական շպարի պարագաները 19֊21դդ.》։