Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը»: Վերլուծություն

Վիլյամ Սարոյանը այս պատմվածքով, ուսուցչուհու և սովորողի հարաբերությունների օրինակով, բացատրում էր, որ ամեն ինչ չէ այս կյանքում, որ լինում է մեր ուզածով: Անգիտակցաբար մենք կարող ենք վիրավորել մի մարդու, ով արժանի էլ չէ դրան: Չենք կարող իմանալ, թե երբ և ինչի վերաբերյալ կարող է լինել մեզ թանկ մարդու հետ մեր վերջին խոսակցությունը: Լինում է, երբ ցանկանում ենք անել ինչ-որ լավ բան, լրիվ հակառակն է ստացվում…: Նաև, պատահում է, որ մարդ, ով քեզ համար շատ թանկ, կարևոր և մոտ է լինում, ստիպում է քեզ ծիծաղել ու ուրախանալ, հանկարծակի հեռնում է քո կյանքից՝ ինչ-ինչ պատճառներով…


Պատմվածքում սովորողը անգիտակցաբար վիրավորում է իր ժամանակավոր ուսուցչուհուն, թեև նա չէր էլ ցականում նրան վիրավորել, այլ հակառակը, ցանկանում էր բարեկամանալ:

Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: 

Ուսուցչուհին գեղեցիկ, փոքրիկ, ջահել և դրա հետ մեկ տեղ տխուր աղջիկ էր, ով դուր էր գալիս տղային:

Տղան պատժվել էր դասարանում ծիծաղելու համար և պետք է մեկ ժամ ծիծաղեր: Իմաստ չէր գտնում դրա մեջ, քանի որ ոչ մի ծիծաղելու բան չկար, իսկ ուսուցչուհին սկզբում կարգադրելով, հետո խնդրելով չէր փոխում իր որոշումը: Իհարկե, նա ներողություն էր խնդրել ուսուցչուհուց և ասել, որ չէր ուզում վիրավորել՝ դրա հետ մեկ տեղ էլ, չէր կարողանում հասկանալ, արդյոք ուսուցչուհին չի կարող մտնել նրա դրության մեջ:

<<Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես:>> 

Ամոթի զգացումով սկսեց ծիծաղել, սկզբում ուզում էր հիշել ծիծաղելի պատմություններ, դրվագներ, բայց ոչ մի պատմություն չէր հիշում, իսկ ինչն էլ այն ժամանակ ծիծաղելի էր՝ հիմա ոչ մի ծիծաղելի բան չէր գտնում դրա մեջ: Շարունակելով ծիծաղել, տղան սկսեց արդեն անկեղծորեն ծիծաղել ինքը իր կեղծ ծիծաղի վրա՝

Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: 

Պատմվածքի վերջում, երբ ուսուցչուհին խոսեց տղայի հետ, նա ասաց, որ արդեն մեկնելու է: Տղան տխրեց և չկարողացավ ոչինչ ասել, քանի որ չէր ուզում որ ուսուցչուհին գնար և չգիտեր էլ, թե երբ նորից կտեսնի նրան՝

Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:

Թողնել մեկնաբանություն