Մտածողությունը

Երբ կնկատեք, որ անգիտակցաբար եք շարժվում՝ մի՛ շարունակեք: Մի եղեք ռոբոտի նման: Խմեք մի բաժակ թեյ, արթնացեք, դրանից հետո գիտակցաբար գործեք:

Թեյը Զենում համարվում է մտածողության խորհրդանիշը, այդ իսկ պատճառով էլ թեյը ավելի զգայուն և գիտակցող է ձեզ դարձնում: Թեյը հայտնաբերել են Բուդդայները և դարերով օգտագործել են բժշկության մեջ: Թեյը օգնություն է:

Պատմությունը հաստատում է, որ Բոդհիդհարման ուղևորվեց քարանձավ և այնտեղ, թեքվելով դեմքով՝ պատին, նա անցկացրեց 9 տարի մեդիտացիայի նստած դիրքով: Բոդհիդհարման հայտնի մեդիտատոր էր: Նա հայտնվում էր խոր ներդաշնակության վիճակում և մեդիտացիայով էր զբաղվում օրական 18 ժամ: Բայց մի անգամ, նրա կոպերը իջնում են և նա քնում է:

Արթնանալով, նա զայրացած ինքն իր վրա՝ պոկում է իր կոպերը և նետում գետնին: Հիմա արդեն հնարավոր չէր փակել աչքերը: Նրա կոպերը ընկել էին հողի վրա, վերածվել էին սերմերի և իրենցից աճել էին առաջին բուրավետ թեյի թփերը: Բոդհիդհարման պատրաստել էր առաջին թեյը աշխարհում և նա զարմացած էր՝ հայտնաբերելով, որ եթե վերցնեն թփերը և խմեն նրանց պարունակությունը, կկարողանան լինել ավելի թարմ երկար ժամանակով: Այդիսկ պատճառով, մարդիկ Զենում դարերով թեյ էին խմում՝ թարմացնելով մտածողությունը: Չինաստանում էլ, թեյը դարձել էր սուրբ խմիչք:

Աղբյուր՝ pritchi.ru

Թողնել մեկնաբանություն