Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Խոսի՛ր գլխավոր հերոսուհու՝ Շարմաղ բիբիի մասին,  ասելիքդ հիմնավորի՛ր պատմվածքից վերցված տողերով:

Գրավոր ներկայացրո՛ւ հետևյալ հատվածների ասելիքը.

  •  «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։

«Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։

«Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց»։

  • Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
  1. Գրավոր ներկայացրո՛ւ կենդանի-մարդ հարաբերությունը։

5.Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր:

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Նոր վերնագի՛ր առաջարկիր:
  2. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Թողնել մեկնաբանություն