Դեկտեմբերի 1-10: Ալբեր Քամյուի  «Առասպել Սիզիփոսի մասին»

Կարդացե՛ք Ալբեր Քամյուի  «Առասպել Սիզիփոսի մասին»

1.Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսը ամեն վայրկյան ոգևորեր նրան։ 

 Լավատեսությունը, որին ամեն րոպե ձգտում է իր տառապանքը, փշրվում է հաղթանակի ձեռքերով։

Բայց երբ երկնային հիշողությունները աստիճանաբար զարթնում են, երբ երջանկության կարիքը դառնում է անխասափելի, թախիծն անգամ չքանում է մարդու հոգուց։ Դա արդեն քարի հաղթանակն է, դա հենց ինքը` քարն է։ Խոր հուսահատությունը շատ ծանր է ապրել: Այդպիսի պահերը մեզ համար դառնում են Բեթանիայի գիշերներ։ Բայց ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ։

Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։


Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որը իր հետ բերեց է անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք մարդիկ։

Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։ Դրա համար, երբ աբսուրդ մարդը հաշտվում է իրականության հետ, լցվում է անսպառ եռանդով։ Նա ունի միայն մի գերագույն ճակատագիր, որին հավատարիմ է, բայց որին արհամարհում է։ Մնացած բոյոր դեպքերում ինքն է իր տերը։ Այն անբացատրելի պահերին, երբ մարդը շրջվում է դեպի իր ապրած կյանքը, Սիզիփոսը ժայռին մոտենալով, հրճվում է այն անկապ գործողությունների հաջորդականությամբ, որը դառնում է իր ճակատագիրը, որ ինքն է ստեղծել, միավորել հիշողության հայացքի տակ և վավերացրել իր մահով։ 


2.Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Ինձ համար այստեղ կային մի քանի հատվածներ, որոնցում արտահայտված էր ստեղծագործության գաղափարը:
Բայց, այսքանի միջից կա մի հատված, որը ինձ ավելի շատ է դուր եկել: Դուր է եկել ոչ միայն իմաստով, այլ հենց հեղինակի նկարագրմամբ ՝

Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։

Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որը իր հետ բերեց է անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք մարդիկ։


3.Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրական բառարանի օգնությամբ:
անարգանք  — Վիրավորանք
հակասություն —  Անհամապատասխանություն, անհարիրություն
ծաղրուծանակ — Խիստ ու չարամիտ ծաղր, կծու ծաղր:
անխոհեմաբար — Անխոհեմ(չմտածող) կերպով
պոռթկում — Որևէ բանի հանկարծական ու բուռն դրսևորում: Եռանդի՝ ոգևորության պոռթկում: Խանդի պոռթկում
բյուրն ի վեր —
ըմբոստ — Անզուսպ, կատաղի, ապերասան
Անտիկ — հին, վաղեմի


4. Գրե՛ք՝ ինչ առասպելներ գիտեք:

Առասպելներ: Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ և Տորք Անգեղ


Լրացուցիչ՝

Առասպելներ և վիպերգեր։ Հայկ և Բել, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Արտավազդ
Հայոց դիցարանը։

  • վիպերգի իմ սիրելի հերոսը
  • ստեղծում եմ իմ առասպելը

Թողնել մեկնաբանություն