¿Vales lo que tienes?: Արդյո՞ք արժանի եք այն ամենին,ինչը որ ունեք  

 Ֆելիպեն համեստ մարդ էր, ով աշխատում էր իր փոքրիկ դարբնե խանութում։ Քաղաքում նա մարգինալացված էր իր սոցիալական վիճակի պատճառով։
Արհամարհանքից հոգնած՝ մի օր նա վստահեց իր ընկերոջը՝ Պեդրոյին: Վստահեց այն մի պայմանով, որ նա շատ լավ պահի իր գաղտնիքը: Գաղտնիքը այն էր, որ նա մեծ հարստություն է ժառանգել, որպեսզի շարունակի է դարբնե խանութը, քանի որ իրեն դուր է գալիս իր աշխատանքը և ոչ ոք չպետք է իմանա նրա ժառանգության մասին, քանի որ բոլորը գալիս էին նրա մոտ նրա փողերի համար։

Նույն գիշեր, Պեդրոն այդ գաղտնիքի մասին պատմեց իր կնոջը՝ խնդրելով նրան նախապես, որ ոչ ոքի չասի։
Մի քանի օրից ամբողջ քաղաքն իմացավ այդ գաղտնիքի մասին, բայց ոչ ոք ոչինչ չասաց, քանի որ դա գաղտնիք էր։

Ֆելիպեին սկսեցին հրավիրել քաղաքային փառատոներին, բայց նա հրաժարվեց մասնակցել։ 

Բայց հետո, ներկայացուցչական խմբի և անձամբ քաղաքապետի խնդրանքով նա սկսեց մասնակցել տարբեր հանդիպումներին։

Այն վերաբերմունքը, որը նրանք ցուցաբերեցին նրան, շատ հեռու էր այն համեստ դարբինից:

Հետագայում նա ընտրվեց որպես  քաղաքային խորհրդի անդամ։

Բանկը նրան վարկ է տվել իր արտադրամասը արդիականացնելու համար՝ առանց երաշխիքներ խնդրելու։ Նա ավելի ու ավելի շատ աշխատանք ուներ, և քանի որ վարում էր պարզ կյանք, դրանով իսկ դարձավ հարուստ մարդ։

Ժամանակն այնքան կարևորեց նրան, որ դարձավ քաղաքապետ։

Մի օր ընկերների հետ զրույցի ժամանակ՝ քաղաքի ամենակարևոր դեմքերի հետ, նրանցից մեկը քաջալերվեց և խոստովանեց.
-Պետք է անկեղծ լինեմ քեզ հետ, բոլորս գիտենք քո գաղտնիքը, գիտենք քո ժառանգած հարստության մասին։

-Ի պատիվ ձեր անկեղծության՝ կասեմ ճիշտը,  նման հարստություն երբեք էլ չի եղել,- պատասխանեց Ֆելիպեն։

Վերջ





Թողնել մեկնաբանություն