Музыка важнее: Երաժշտությունը ավելի կարևոր է

Նաբոբը՝ Լաքհնաույի կառավարողը, բնականաբար եղել է շատ քաջ և խորամանկ մարդ: Սովորաբար, այսպիսի մարդկանց չեն հասկանում:

Նաբոբը Լաքհնաույի վերջին կառավարողն է: Երբ բրիտանական զորքերը գրոհել էին քաղաքը, նա լսում էր երաժշտություն: Նրան տեղեկցարել էին, որ բրիտանական զորքերը մոտենում են և նա պատասխանել էր.

— Հրավիրեք նրանց, նրանք մեր հյուրերն են:

Երևի ամողջ մարդկության պատմության մեջ, չի եղել այսպիսի կառավարող, ով իր թշնամուն որպես հյուր կնդուներ: Եվ նա ասաց իր ծառաներին:

-Պատրաստեք ամեն ինչ նրանց հարմարության համար, իսկ վաղը ես կդիմավորեմ նրանց դղյակում: Եթե նրանք ցանկանում են մնալ այստեղ՝ թող մնան: Եթե նրանք իշխանություն են ուզում՝ կստանան: Պետք չեն արյունահոսություններ: Կարելի է բոլոր խնդիրները լուծել ավելի քաղաքակիրթ մեթոդներով, իսկ հիմա ես չեմ պատրաստվում ընդհատել երաժշտին՝ մենակ նրա համար, որ ինչ-որ հիմարների խումբ գրոհել են քաղաքը:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն