Ես հաջողակ եմ, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ

Սովորաբար, մարդկանց որոշ մասը դադարում է ինչ-որ բանով զբաղվել, ինչը որ առաջին անգամից չի ստացվում նրանց մոտ: Չստացվելուց ասում են՝ ես անհաջողակ եմ, ես ունակություններ չունեմ, ես չեմ կարող հասնել իմ նպատակներին, դժվար է, չեմ կարողանում, չեմ հասկանում և այլն….
Ի՞նչ է նշանակում ես անհաջողակ եմ: Ի՞նչ է նշանակում ես ունակություններ չունեմ: Դու ունես ցանկություն հասնելու տվյալ նպատակիդ, դու ցանկություն ունես ինչ-որ բան անելու՝ գործի՛ր: Առաջի անգամ չստացվեց՝ փորձի՛ր երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ: Համոզված եմ, որ կգա մի օր, որ քեզ մոտ կստացվի այն, ինչի համար դու աշխատել ես: Բոլորս էլ կարող ենք հրաժարվել և ձեռքներս ծալել, երբ ինչ-որ բան մեզ մոտ չստացվի: Բոլորս էլ կարող ենք հրաժարվել մեր երազանքներից: Բայց ինչո՞ւ:
Պատկերացնենք, որ մենք հասել ենք մեր նպատակներին, բոլոր երազանքները իրականացել են: Պատկերացրեցի՞ք, ուրախ կլինեի՞ք չէ, հաջողակ կզգայիք ձեզ, չէ՞:

Ուրեմն նպատակներին հասնելու համար, պետք է սկսել աշխատել, պետք է հաղթահարել բոլոր դժվարությունները, չհանձնվել…Եվ այդ ժամանակ դուք կնկատեք, թե ինչպես եք իրականացնում ձեր նպատակները:

Թողնել մեկնաբանություն