Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

  • Դո՛ւրս գրիր 2-3 «ցանկություն», հիմնավորի՛ր ընտրությունդ:
    Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
    Յուրաքանչյուր ոք ունի բնավորության ինչ-որ գծեր, որոնք կարող են դուր չգալ այն մարդկանց, որոնց հետ շբվում են: Բայց, եթե մարդ քո կյանքում իր կարևոր տեղը ունի ու քեզ համար շատ թանկ է, ուղակի պետք է ընդունես նրա բնավորության այդ գծերը և չփորձես դրանք փոխել, այլ փորձես հասկանալ և համակերպվել:

    Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
    Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք ու հետո շտկելու և ուղղելու այդ սխալները: Ու կիսվելով և պատմելով ինչ-որ բան՝ լինի սխալ, թե ճիշտ, յուրաքանչյուր անձ ակնկալում է դիմացինից աջակցություն:
  • Լրացրու՛ շարքը. հիմնավորի՛ր ասելիքդ
    Ցանկանում եմ, որ միմյանց լսենք, առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու:
    Ցանկանում եմ, որ ինձ հետ լինես, թե ուրախ, և թե տխուր պահերին՝ մենակ չթողնես:
    Ցանկանում եմ ներես` հիշաչար չլինես:
    Ցանկանում եմ, որ ճիշտն ու սխալ չանես, այլ փորձես հասկանալ:

Թողնել մեկնաբանություն