Դոնալդ Բիսեթ

Դոնալդ Բիսեթը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին: Մահացել է օգոստոսի 18-ին , 1995թ. կամ օգոստոսի 10-ին, 1995թ՝ Մեծ Լոնդոնի, Անգլիա, Միացյալ Թագավորությունում: Մասնագիտությամբ հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ, դերասան, թատրոնի ռեժիսոր է։

Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։

SSnDip Library | Author: Доналд Бисет


Աղբյուր

Թողնել մեկնաբանություն