Одиночество: Մենակությունը

Ճիշտը հարկավոր չէ փնտրել դրսում: Ոչ մի ուսուցիչ, ոչ մի Սուրբ գրություն չի կարող քեզ սովորեցնել ճիշտը: Այն քո մեջ է գտվում: Եթե դու ցանկանում ես հասնել ճշտարտությանը, ուրեմն գտիր ինքդ քեզ: Մնա այնպիսին, ինչպիսին որ կաս: Բայց մենք միշտ գտնվում ենք մարդկանց շրջապատի մեջ, ոչ միայն մենակ՝ ինքներս մեզ հետ:

Մի անգամ Մայստեր Էքհարթը (գերմանացի Աստվածաբան) նստած էր մեկուսի պուրակում: Այդտեղով անցնում էր իր ծանոթներից մեկը: Նա մոտեցավ Էքհարթին և ասաց.

— Նկատեցի, որ միայնակ ես նստած և մտածեցի, որ կարող եմ զրուցընկերդ լինել:

Գիտե՞ք, ինչ պատասխանեց նրան Էքհարթը.

— Ես ինքս ինձ հետ էի, բայց երբ դու մոտեցար՝ միանգամից մենակություն զգացի:

Դուք երբևիցե միայնակ մնու՞մ եք՝ ինքներդ ձեզ հետ: Հենց սա է մեդիտացիան, երբ դուք մնում եք միայնակ ձեզ հետ, երբ դուք չունեք մտքեր՝ չեք մտածում ոչ ոք մասին: Այդ ժամանակ դուք եք դառնում ձեր զրուցընկերը: Երբ ներսում, պակասում է արտաքին աշխարհը՝ դուք գտնվում եք ձեր շրջապատում: Եվ այսպիսի մեկուսացման ու միայնության ժամանակ ճանաչում եք ճշմարտությունը, քանի որ ձեր ներքին էությամբ դուք եք հենց ճշմնարտությունը:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն