Светильник: Լուսամփոփը

Ձեզ հորդորում են հավատալ Սուրբ գրություններին, Ասծու խոսքերին, կրոնական ուսուցիչներին: Ես խորհուրդ չեմ տալիս, որ հավատաք այդպիսի համոզմունքներին, ես խուրհուրդ եմ տալիս հավատալ՝ ինքներդ ձեզ:

Միայն ձեզ հասկանալով, կարող եք հասկանալ նաև այն, ինչը գտնվում է Սուրբ գրություններում, Ասծու խոսքերում: Նա, ով չի հավատում ինքն իրեն, մնացած բոլոր համոզմունքները համարում է անիմաստ:

Կարո՞ղ եք դուք կանգնել ուրիշի ոտքերին, եթե նույնիսկ չեք կարողանում կանգնել ձեր իսկ ոտքերի վրա:
Բուդդան (Будда) ասել էր.
— Եղեք ձեր իսկ լույսը, եղեք ձեր սեփական ապաստանը:

Չկա որևէ այլ ճիշտ ապաստան, քան ձեր մեջ գտնվող ապաստանը,- իսկ ես, կրկնում եմ Բուդդայի (Будда) խոսքերը:
Մի օր երեկոյան, վանականը հրաժեշտ էր տալիս իրեն հյուր եկած մյուս վանականին: Հյուրը ասաց.
— Գիշերը շատ մութ է: Ինչպե՞ս եմ տեսնելու ճանապարհը:

Տան սեփականատերը վառեց լուսամփոփը և տվեց հյուրին, բայց երբ հյուրը իջնում էր աստիճաններով՝ սեփականատերը փչեց մոմը: Ամբողջ տարածությունը մթնեց: Հետո սեփականատերը ասաց.
— Իմ լուսամփոփը չի կարող լուսավորել քո ճանապարհը, դրա համար քեզ հարկավոր է քո անձնական լուսամփոփը:

Հյուրը հասկացավ վանականի խորհուրդը և այդ հասկացությունից, նրա առաջ ծնվեց իր կյանքի լույսը, որը հնարավոր չէր փչել և վերցնել:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն