Ճամբարային առաջին շաբաթ: Ամփոփում

Երկուշաբթի: Օր 1: Հունվարի 11
Երկուշաբթի, առաջին ժամին մեր ջոկատավարը մեզ ներկայացրեց, թե ընդհանուր առմամբ ինչ ենք անելու մոտակա մեկ շաբաթը: Ի դեպ, մեր ջոկատավարը Լիանա Հակոբյանն է: Երկրորդ ժամին գնացինք քանդակագործության, որից հետո՝ պարի: Պարից հետո ունեինք երեք դասաժամ, որի ընթացքում մենք խոսեցինք ճամբարային ստուգատեսների մասին և քննարկեցինք դիջիթեքի հայտերը: Նաև լուծեցինք  2020թ.-ին կայացած մաթեմատիկական  օլիմպիադայի խնդիրները:

Ճամբարային գործունեություն։ Օր առաջի։ Հունվարի 11

Երեքշաբթի: Օր 2: Հունվարի 12
Երեքշաբթի, առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մեզ մոտ տեխնոլոգիայի դասաժամ էր, որի ընթացքում ոմանք նկարում էին, ոմանք սովորում ցանցի շնորհիվ տպել և ստանալ գեղեցիկ ծրարներ: Երրորդ և չորրորդ դասաժամերին մասնակցեցինք ընտրությանը, վերջի ժամին էլ ջոկատով քննարկեցինք երկուշաբթի օրվա օլիմպիադայի լուծված խնդիրները:

Չորեքշաբթի: Օր 3: Հունվարի 13
Երեքշաբթի օրը <<Սովորող, սովորեցնող>>նախագծի շրջանակներում՝ ես, Օֆելյան, Միլենան և Արփին գնացինք Արևելյան դպրոց և համատեղ դաս արեցինք չորրորդ դասարանցիների հետ: Միասին բանավոր հաշվարկ արեցինք և մենք սովորեցրեցինք նրանց երկնիշ թվի բազմապատկումը 11-ով, օգտվելով արագ բազմապատկման հնարքից:

Ժամը 12:55 էլ, ավագ դպրոցում մասնակցեցինք <<Geogebra-ն դինամիկ մաթեմատիկայի ծրագրեր>> սեմինարին:

Հինգշաբթի: Օր 4: Հունվարի 14
Հինգշաբթի այցելեցինք բնատեխնիկական թանգարան:

Ուրբաթ: Օր 5: Հունվարի 15
Հինգշաբթի մեր ջոկատից Օֆելյա Անդրեասյանը անցկացրեց վարպետության դաս Արևելյան դպրոցի «Թարգմանիչների»  ջոկատի, «Թատերական» ջոկատի, իններորդցիների և քոլեջից մի խումբ ուսանողների համար:

Օֆելյան և մեր ջոկատի մյուս մասնակիցներով ներկայացրեցինք   https://learningapps.org/ կայքը և ցույց տվեցին, ինչպես կայքում գրանցվել, ինչ խաղի տեսակներ կան այդ էջում և  ինչպես պատրաստել դրանցից յուրաքանչյուրը: 

Վարպետության դասից հետո ամփոփեցինք ամբողջ շաբաթը:

Թողնել մեկնաբանություն