Ճամբարային երկրորդ շաբաթ: Օր 1

Այսօր մեկնարկեց ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրը: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատով շարժվեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց՝ սահելու:
Հասանք մարզադպրոց, հագանք մեր չմուշկները և գնացինք սահելու: Ճիշտ է, ոչ բոլորս էինք կարողանում սահել, բայց միմյանց օգնելով, ընկնելով, սովորեցինք որոշ չափով սահել: Ժամանակը շատ արագ և ուրախ անցավ: Ճիշտ է, առաջի անգամ չէի սահադաշտում, բայց միևնույն է, որոշ չափով վախենում էի, որ կնկնենք, մանավանդ այն ժամանակ, երբ ընկերներիս հետ՝ ձեռք-ձեռք բռնած սահում էինք: Ի դեպ ասեմ, որ մեզնից մի քանիսը, շատ լավ սահում էին:

Սահադաշտից հետո եկանք դպրոց, ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո Ֆրանսերենի ուսուցչուհի՝ ընկեր Կարինեի հետ անցկացրեցինք դաս, որտեղ խոսեցինք ֆրանսիական նորաձևության մասին: Նրա պատմության, զարգացման և ֆրանսիական բրենդների մասին: Հետո նոր և հետաքրքիր տեղեկություններով ավարտեցինք այս դասը:

Այսքանով մեր օրը չէր վերջանում, և ամենավերում մեր ջոկատավար՝ ընկեր Արևի և մյուս ջոկատավար ընկեր Անուշի ջոկատի հետ միասին մասնակցեցինք իրենց կազմած խաղին: Խաղի ընթացքում բաժանվեցինք թմերի, ամեն մի թիմին տվեցին գրիչ և թուղթ, որի վրա պետք է գրեինք ընկեր Անուշի ընթերցած հարցերի պատասխանները և վերջում տայինք ընկեր Արևին, որպեսզի նրանք ստուգեն: Հարցերը ավելի շատ տրամաբանական և հանելուկային էին: Ընդհանուր խաղը բոլորիս շատ դուր եկավ և հաճույքով էլ մասնակցեցինք խաղին:

Այսքանով էլ ավարտվեց մեր ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրը:

Թողնել մեկնաբանություն